Դեպի վեր

«Անկախ դիտորդի» եզրակացությունը

panorama.am09/24/2018, 4:36

«Անկախ դիտորդի» եզրակացությունը

«Անկախ դիտորդներ» հասարակական դաշինքը, որը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացրել։

«Անկախ դիտորդ»-ը ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:

«Դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24%֊ում։ 2017թ․ այդպիսի դեպքեր եղել են 77%-ում:

Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 10%֊ում։

Նույն խախտումը նախորդ տարի արձանագրվել է դիտարկված տեղամասերի 52%-ում:

Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որևէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 32%-ում։ Դրանց մեծ մասը եղել են հեղափոխական կամ «Իմ քայլը» դաշինքի հետ կապված արտահայտություններ, օր՝․ «Քայլ արա», մերժիր Սերժին», «Նիկոլ, առաջ» և այլն, մի մասը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և մեկը՝ «Օրինաց Երկիր» կուսակցության օգտին։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել էին տեղամասերի 37%-ում: Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված 6 տեղամասում, որոնցից 6/52֊ում արձանագրվել է 4 անգամ։

Տեղամասերից մեկում ցանկերին ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ևս 3-ում Ծառուկյան դաշինքից ներկայացված հանձնաժողովի անդամները։ Մեկ դեպքում ծանոթացել է ընտրողը՝ փնտրելով ընտանիքի անդամներին։ Նախորդ տարի այդպիսի դեպքեր գրանցվել են տեղամասերի 35%-ում:

Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք եղել են դիտարկված տեղամասերի 29%֊ում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, 8 լրացուցիչ վստահված անձ և 7 ոստիկան, որոնք չեն եղել ընտրող և չեն հրավիրվել քվեասենյակ հանձնաժողովի նախագահի կողմից, 3 ավագանու թեկնածու։ Նախորդ տարի այլ անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում, իսկ հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ քվեասենյակներում ներկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր