Դեպի վեր

Երևանը սգում է Շառլ Ազնավուրի մահը, Ազնավուրի հրապարակում է նաև ՀՀ վարչապետը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

newsarmenia.am10/2/2018, 10:06

Երևանը սգում է Շառլ Ազնավուրի մահը, Ազնավուրի հրապարակում է նաև ՀՀ վարչապետը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծաղիկներ և մոմեր են բերում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի մոտ նրա իսկ անունով կոչված հրապարակում։

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։


Շառլ Ազնավուրի հրապարակում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեծանուն շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

«Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում։


Վաղը ժամը 12։00–ին Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր» կենտրոնում կբացվի Սգո մատյան, որտեղ ցանկացողները կարող են հայտնել իրենց ցավակցությունը։


Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր