Դեպի վեր

Ընդդիմության բոլոր 9 նախագծերը դուրս մնացին ԱԺ լիագումար նիստի օրակարգից

azatutyun.am10/22/2019, 12:24

Ընդդիմության բոլոր 9 նախագծերը դուրս մնացին ԱԺ լիագումար նիստի օրակարգից

Ազգային ժողովում այսօր օրակարգը հաստատվեց միայն կեսօրից հետո, թեև խորհրդարանն իր աշխատանքը սկսել էր առավոտյան ժամը 10-ից:

Մոտ երկու ժամ Ազգային ժողովում քննարկվում էին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած 9 օրինագծերը օրակարգ բերելու հարցը: Այդ նախագծերը դրական եզրակացություն չէին ստացել հանձնաժողովներում և լիագումար նիստի օրակարգ մտնելու համար պետք է քվեարկության դրվեին:

Այդ օրինագծերի թվում էին, օրինակ, առաջարկները եկամտահարկի վերադարձը նաև քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցող աշխատողների վրա տարածելու, կամավոր բժշկական ապահովագրություն նախընտրող քաղաքացիների համար եկամտահարկի որոշ մասի վերադարձ նախատեսելու կամ ուսանողների կրթաթոշակները բարձրացնելու վերաբերյալ:

Բոլորն նախագծերն ի վերջո դուրս մնացին մեծ օրակարգից:

Հանձնաժողովների ներկայացուցիչները պնդեցին, թե նախագծերը լիագումար նիստում քննարկելու կարիք չկա, քանի որ դրանք հանձնաժողովներում քննարկվել են և օրինագծերի հետ կապված իրենց մատնանշած խնդիրները որևէ կերպ չեն լուծվել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այս գործելաոճը հիշեցրել է նախկին իշխանություններին․ - «Մեկ ժամ տասը րոպե մենք քննարկում ենք ընդդիմության մերժված նախագծերի հարցը: Այդ պատճառաբանությունները, որ հետո կառավարությունը բերելու է համակարգային փաթեթ, ինձ մոտ դեժավյուի տպավորություն է արթնացնում: Նախորդ իշխանությունը նույնկերպ էր ասում: Ես չեմ բացառում, որ վաղը չէ մյուս օրը կառավարությունը կամ ձեզանից որևէ մեկը այս մերժված նախագծերը, մի հատ անունի մեջ մի հատ ստորակետ կփոխի և կբերի կներկայացնի»:

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց ԱԺ նախագահ Միրզոյանը․ - «Հարգելի տիկին Զոհրաբյան: Երբ որ Ձեր մոտ դեժավյու է առաջանում ընդդիմության նախագծերի մերժման մասով, ես առաջարկում եմ մի հատ էլ կարճ ժամանակ հատկացնել և նայել ընդդիմության ներկայացրած ընդունված նախագծերի վիճակագրությունը, համեմատել և մի հատ էլ հիմնավոր մտածել՝ արդյո՞ք դեժավյուի տեղ կա, թե՞ չէ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն պնդեց, թե իրենց օրինագծերը հիմնավոր կերպով չեն մերժվում․ - «Դուք ասում եք՝ մերժել ենք, որովհետև, որովհետև․․․ չկա հիմնավորում: Ֆինանսների նախարարությունն ասում է՝ տեխնիկական բաներ կան: Դա մեր Ֆինանսների նախարարությո՞ւնն է ասում: Դա այն նախարարությունն է, որի նախարարին ասում են՝ աշխատավարձդ ինչքա՞ն ա, hetq.am-ին պատասխանում է, որ գաղտնիք է, հայտարարագրով կասե՞մ: Ֆինանսների նախարարությանը չե՞ք հարցրել ոնց են աշխատավարձերը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր