Դեպի վեր

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

armtimes.com01/21/2022, 4:30

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նիստը վարել և ներածական խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

2021 թ. ընթացքում, չնայած հետպատերազմյան իրավիճակով, ինչպես և Ազգային ժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է օպերատիվ իրավիճակը, պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշվել է, որ 2021 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է.

գողությունների աճ՝ 1695-ով,

ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու աճ՝ 188-ով,

խարդախությունների աճ՝ 127-ով,

թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճ՝ 318-ով:

Գրանցված 30.245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1024-976), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (224-218), բռնաբարության ու բռնաբարության փորձի (25-14), բնակարանային գողության (1255-1192), կողոպուտի (163-146), յուրացման կամ վատնման (525-473) և խուլիգանության (338-322) դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 37510 հանցագործության դեպքերից 57,7%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ (2020 թ.՝ 31953 հանցագործության դեպքերից՝ 55,7%-ով)...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր