Դեպի վեր

20-ամյա զինվորը 1 ամիս առաջ առաջնագծում սպանվել է հայի ձեռքով. հրամանատարը հարազատներին ասում էր, որ երեխան մահացել է կամ դիվերսիայից կամ ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com10/28/2019, 1:18

20-ամյա զինվորը 1 ամիս առաջ առաջնագծում սպանվել է հայի ձեռքով. հրամանատարը հարազատներին ասում էր, որ երեխան մահացել է կամ դիվերսիայից կամ ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ամիս է ՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Արմեն և Հռիփսիմե Լևոնյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց որդին՝ 20-ամյա Արման Լևոնյանը, ով պետք է 3 ամիս անց զորացրվեր, այլևս իրենց հետ չի լինելու:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արմանի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, ասում էր. «Այս տարվա սեպտեմբերի 28-ը դառավ սև օր մեր ընտանիքի համար:

Այդ օրը Արցախի Հանրապետության Թալիշի զորամասից տեղեկություններ ստացանք, որ մեր տղան հրազենային վնասվածքից մահացել է: Տեղներս չէինք գտնում:

Ծառայութան ողջ ընթացքում միայն դրական բաներ ենք լսել մեր որդու ծառայությունից:

Ո՞վ էր այն թուրքացած հայը, որ Թալիշի առաջնագիծը պահող զինվորի վրա զենք բարձրացրեց:

Տղաս պահում էր Թալիշի այն պոստը, որը Ապրիլյան պատերազմի ժամանակ պահում էին նրա նման առյուծ զինվոր տղերքը:
80-100 մետր այն կողմ հակառակորդն է, սակայն որդիս, որ 3 ամիս հետո պետք է զորացրվեր, գար տուն, հայի ձեռքով սպանվեց:

Ավելի ամոթալին այն է, որ առաջին օրը Մատաղիսի զորամասի հրամանատար Գյոզալյանը փորձում էր մեր ականջներին լափշա կախել, թե երեխան հավանաբար, զոհվել է դիվերսիայի հետևանքով:

Փորձում էինք մի կերպ հաշտվել այդ մտքի հետ, որ տղաս, ով պրիսյագը տվեց Մատաղիսի զորամասում, մեզ ցույց էր տալիս Թալիշի հատվածը ու ասում, որ սա այն հերոսական տղերքի պահած պոստերն են ու հիմա մեծ ուրախությամբ ես եմ զինակից տղերքի հետ պահելու այդ պոստերը: Հաջորդ օրը նույն հրամանատարը մեզ ասում է, թե երեխան հավանաբար, ինքնասապանություն է գործել:

Ասես եռման ջուր լցնեին մեր գլխին: Թե՛ մենք, թե՛ ողջ գյուղը հենց առաջին պահից չհավատացինք այդ հեքիաթին: Իր հայրենիքը սիրող, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր ու մեծ ուրախությամբ ծառայության մեկնող մեր տղեն կյանքում ինքնասպանություն չէր գործի:

Բայց չգիտես ինչու, փորձում էին մեր ուղեղները լվանալ: Օրեր անց հարազատներից մի քանի հոգի եղե են Թալիշում: Դեպքի որոշ հանգամանքներ արդեն մեր ներքին հետաքննության արդյունքում պարզել ենք:

Ու իրենց ասել ենք, որ լոլոներ չկարդաք: Գտեք ու պատժեք իրական հանցագործներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում մեր նման ծնողներ այդ վիշտը չապրեն ու, տեսնելով, որ իրենց կողմից առաջ քաշված վարկածները մենք չենք ընդունում, հետո արդեն պարզ է դառնում, որ մեր որդին սպանվել է:

Սպանության կասկածանքով 2 հոգի Մեղրիի զորամասից Թալիշի զորամաս ուղարկված, Արարատի մարզի բնակիչ Գառնիկ Մխիթարյանին և Երևանի բնակիչ Հարություն Աղասյանին ձերբակալել են:

Բայց դա մեզ չի բավարարում: Մինչև ճակատագրական կրակոցի օրը վիճաբանությու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր