Դեպի վեր

Փաշինյան-Թրամփ հանդիպման նախապայմանը

1in.am08/13/2019, 5:42

Փաշինյան-Թրամփ հանդիպման նախապայմանը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում կայանալու է հավաք, որտեղ ինքը հանդես է գալու ելույթով: Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն այդ օրերին մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին, որտեղից էլ ուղևորվելու է Լոս Անջելես:

Պաշտոնապես դեռևս չի հայտարարավել Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի օրակարգի մասին: Բացառված չէ իհարկե, որ այն դեռևս աշխատակարգային, մշակման փուլում է, և դրա մասին տեղեկություն կտրվի այցին ընդառաջ: Մինչ այդ պետք է հիշել ՄԱԿ-ի նախորդ Գլխավոր ասամբլեային Նիկոլ Փաշինյանյի մասնակցությունը, այդ առիթով նրա ամերիկյան այցը, որն ըստ էության տապալված այց էր: Նիկոլ Փաշինյանյանը ՄԱԿ-ում, ինչպեսև մնացած այլ վայրերում, խոսեց թավշյա հեղափոխության մասին, Հայաստանը աշխարհին ներկայացրեց հեղափոխության պրիզմայով, ինչն ըստ էության որևէ արձագանքի չարժանացավ: Ապարդյոււն անցան նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոնե ՄԱԿ կենտրոնակայանի միջանցքում հանդիպում կազմակերպելու հայկական կողմի ջանքերը, դրան էլ նախորդել էր ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականների՝ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու խնդրանքով:

Կրկին ապարդյուն:

Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական օրակարգերը ճգնաժամային փուլում են: Դրա վկայություններից էր նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության դադարեցումը, Հայաստանին տրամադրվելիք օգնության կրճատումը: Դրանք, սակայն, երևույթի սոսկ մակերեսային շերտն են: Հայ-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը շատ ավելի խոր հիմքեր ունի, ինչի մասին, ի դեպ, օրերս մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն խոսել էր ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ «Ամուսլար», Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու նախաձեռնություն:

Այս երկու իրողությունները դարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի առանցքային պատճառները: «Ամուլսարի» չհանգուցալուծվող խնդիրը ամբողջությամբ տորպեդահարել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները, դրանք գտնվում են զրոյական մակարդակում: Իսկ Ռուսաստանին հաճոյանալու համար Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի քայլը խորացրել է ճգնաժամը հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններում: Ամերիկյան կողմից արդեն հնչում են անգամ հանդիմանանքներ այն մասին, որ ԱՄՆ-ի ֆինանասավորման վերապատրաստված զինվորականներն այսօր առաքելություն են իրականացնում ի պաշտպանություն ԱՄՆ-ի հակառակորդների՝ Ասադի մարդասպան ռեժիմի ու Ռուսաստանի:

Ահա այս բարդ, բազմաշերտ ու խնդրահարույց համատեքստում է տեղի ունե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր