Դեպի վեր

Շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով

7or.am03/25/2019, 1:30

Շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով

Շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով

ՀՔԾ-ն արդեն հարցաքննել է Շիրխանյանին: Չգիտեմ՝ հետո ինչ է անելու, բայց կարելի է միանշանակ պնդել, որ շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով: Սա լա՞վ է, թե՞ վատ: Շատերը ասում են՝ լավ է: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում:

Դեռ ամիսներ առաջ գրելի է, որ «հերոս» բառի արժեզրկման գործընթաց է սկսվել: Այսինքն՝ ինչ-որ պահից սկսած ասելու են՝ «էս չե՞ն Ձեր հերոսները», և դա ասելու են անպայման, ասելու են քամահրանքով, ծիծաղելու են, ստորացնելու աստիճան ծաղրելու են, (հիմքերը պատրաստվում են), որովհետև հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա, ինչպես 70 տարի ծաղրում, կեղծում, թքում էին առաջին հանրապետության պատմության վրա: Սա ոչ թե տեղական, այսինքն՝ զուտ հայկական նախաձեռնություն է, այլ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից պետականության տակ դրած «ռումբ» է:

Սկսեցին Մանվելից: Գեներալ Մանվելին պատժելու հազար ու մի պատճառ կար, բայց ընտրվեց ամենանողկալի, ամենաստորացուցիչ տարբերակը, իբր թե՝ էս չի՞ ձեր հերոսը, կանսերվա ու զինվորի ուտելիք է գողացել: Պարզ է, որ հետո դժվար էր լինելու դա ապացուցելը, բայց դոզան պետք էր պահպանել և անցան մյուս գերներալին՝ Արթուրին: Արթուրը քանի որ Մանվելից կիրթ էր, չկարողացան գլխին սարքել, անցան Արցախի գեներալիտետին, հետո ձերբակալեցին Քոչարյանին, քրեական գործեր սկսեցին «կարել» Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի վրա ու եկան հասան Վազգենին:

Այն, ինչ հիմա կատարվում է, իսկ դա կատարվում է Ջհանգիրյանի, Անդ. Քոչարյանի և Շիրխանյանի միջոցով, շատերին թվում է, թե պարզ դիակապտություն է: Բայց երբ մի քիչ խորանում ես թեմայի մեջ, պարզ է դառնում, որ սա «հերոսին» (նկատի ունեմ բառը, տեսակը, գուցե նաև՝ հերոսների իստիտուտը) ոչնչացնելու ճանապարհին հերթական նախաձեռնությունն է: Թե՛ Անդ. Քոչարյանը, և թե՛ Շիրխանյանը Վազգենին ատելու շատ ու շատ պատճառներ ունեն, դե իսկ Ջհանգիրյանին ո՞վ չգիտի: Վերջինիս մասին խոսելը, նրա վրա րոպեներ ծախսելը նույնիսկ ափսոս է: Բայց անդրադառնանք «հերոսին»:

Հերոսներ բոլոր ազգերին և բոլոր ժամանակներում պետք են: Սերունդները դաստիարակվում են հերոսներով, նրանց կատարած սխրանքներով: Այնպես չէ, որ բոլոր ազգերի մոտ հերոսները սրբեր են եղել, բայց հանուն ներկա և ապագա սերնդի՝ ազգերին պետք են հերոսներ: Պատահական չէր, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին ստալինյան ռեժիմի հատուկ պատվերով Դեմիրճյանը գրեց «Վարդանանքը»: Ի դեպ, իրանական պատմագիտության մեջ Վարդանանց պատերազմի մասին հիշատակումներ չկան: Սա, կարծում եմ, ինչ-որ բան Ձեզ կհուշի և այս թեմայով չեմ ծավալվի:

Անդրադառնանք մեր ժամանակի հերոսներին: Նրանք կա՛մ ձերբակալված են, կա՛մ գտնում են փախուստի մեջ, կա՛մ սպանված են: Եւ ահա, հասել ենք այն կետին, երբ արդեն պետք է ստորացնենք սպանված հերոսին: Հիմա Վազգենին երկրորդ անգամ են սպանում, և չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները պորտալարով կապված են դրանց հետ: Մանավանդ նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Եւ անկախ նրանից, թե ինչ կորոշի ՀՔԾ-ի Սասունը՝ ՀՔԾ հաջորդ «Սասունը» անպայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր