Դեպի վեր

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

1in.am04/23/2019, 7:36

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԿԳՆ ԳԿ գիտական գործունեության վարչության պետ Ռուզան Ասատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարարը, կրթություն-գիտություն-առևտրայնացում-ինովացիա շղթայում խզում կա, ուստի անհրաժեշտություն է առաջացել առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել գիտության արդյունքի առևտրայնացման նպատակով, ինչն իր հերթին կնպաստի գիտության լուրջ միտումների և տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ հաճախ գիտական միտքն ու տնտեսությունը զարգանում են իրար զուգահեռ ու իրարից անկախ, և ներկայում խնդիր է առաջացել գիտության առջև պատվեր ձևավորել թե՛ պետության կողմից, թե՛ մասնավոր սեկտորի, հատկապես բիզնեսի կողմից:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր