Դեպի վեր

Եթե իրենք մտածում են, որ մենք պիտի դուրս գանք կառավարության դեմ՝ չարաչար սխալվում են. «Արարատցեմենտ»-ի աշխատակից

armtimes.com04/15/2019, 10:30

Եթե իրենք մտածում են, որ մենք պիտի դուրս գանք կառավարության դեմ՝ չարաչար սխալվում են. «Արարատցեմենտ»-ի աշխատակից

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը: Նշենք, որ «ԱրարատՑեմենտ»-ը ներառված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ:

Աշխատակիցները ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին:

Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, իսկ ինքնարժեքը բարձր է: Աշխատակիցները նշում են, որ 1200 աշխատակիցների ծանուցում է ուղարկվել եւ նրանք պետք է ազատման դիմում գրեն: Նշենք նաեւ, որ աշխատակիցները հրաժարվում են ծանուցումները ստորագրել:

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ էր եկել նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ով նշեց, որ եթե գործարանի տնօրինությունն այս հարցին լուծում չտա, ապա կխնդրեն կառավարության աջակցությունը:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Հիմա իրենք ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 բանվոր հանեն դուրս: Եթե իրենք մտածում են, որ կարող են մի ամբողջ Արարատ քաղաք կատվածահար անել, այս ժողովրդին թողնեն անգործ, իրենք չարաչար սխալվում են: Չունեն լուծումներ, չեն կարողանում, իրենց բարի ճանապարհ, թող դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր