Դեպի վեր

Մեր երկրում ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռնմխելիությունը և մի շարք այլ հիմնարար իրավունքներ. սահմանադրագետ

henaran.am01/28/2020, 8:24

Մեր երկրում ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռնմխելիությունը և մի շարք այլ հիմնարար իրավունքներ. սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանադրական դատարանի ոդիսականը…

Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը:

Արձանագրենք.

Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր ծառայությունները՝ գունագեղ նկարագրելով այդ պրոցեսը:Հրայր Թովմասյանը պահանջում է հրապարակել գեթ մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի իր կողմից իշխանությանն իր ծառայությունները մատուցելու մասին, հակառակ պարագայում կներկայացնի զրպարտության վերաբերյալ հայց Նիկոլ Փաշինյանի դեմ: Հրայր Թովմասյանի հայտարարությանը հաջորդում է իշխանական քարոզչամեքենայի կողմից Արծվիկ Մինասյանի՝ վարչապետի հետ ձեռքսեղմման լուսանկար՝ նշելով, որ նկարում Հրայր Թովմասյանն է։ Տեղեկատվությունը հերքվում է, քանի որ տարածվում է լուսանկարի տեսանյութը: Վարչապետը գրառում է կատարում, որ անհամաչափ հուժկու փաստ է ներկայացնելու՝ իր խոսքերը հավաստող: Այնուհետև հրապարակում է մի գրչի լուսանկար, որն ուղեկցվում է պատկերավոր տեքստով, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խնդրել, որ ինքն այն որպես ընծա ընդունի: Տարածվում է տեսանյութ, որտեղից ակնհայտ է, որ վարչապետը հատակին է գցել իր գրիչը և չի կարողանում այն բարձրացնել, իսկ Թովմասյանն առանց երկխոսության ընդամենը վարչապետին է մեկնում իր գրիչը: Գրչի զարհուրելի պատմությունն արդարացնելու նպատակով վարչապետը կենդանի կապի է դուրս գալիս՝ ավելի վատթարացնելով իրավիճակը: Տրվում են քաղաքական գնահատականներ, վիրավորական որակումներ, մի խոսքով՝ գործադրի ղեկավարի կողմից րոպեների ընթացքում խախտվում են իրավական պետության հիմնարար սկզբունքները՝ իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը, արդար դատաքննությունը, անմեղության կանխավարկածը, անձի կյանքի անձեռնմխելիությունը: Վարչապետը նշում է, որ չի ուզում ունենալ խամաճիկ Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ մի շարք իրավախախտումներով յուրային անձին ներմուծում է Սահմանադրական դատարան, այնուհետև պնդում է նաև, որ տեղյակ չէ, որ այդ անձն օգտվելով բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները, ինչին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ:6. Իրավիճակը մեղմելու նպատակով հարցազրույց է տալիս ԱԺ փոխխոսնակը՝ նկարագրելով, որ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր