Դեպի վեր

Քոչարյանն իրեն հայտարարել էր որսորդ․ Մարտի 1-ի գործով բացահայտումների հատորներն ավելանալու են

1in.am06/26/2019, 6:24

Քոչարյանն իրեն հայտարարել էր որսորդ․ Մարտի 1-ի գործով բացահայտումների հատորներն ավելանալու են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Հունիսի 25-ին գլխավոր նորությունը Վերաքննիչ դատարանի որոշումն է նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու մասին արդեն երրորդ անգամ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունենում. մի դատարանը կալանավորում է, մյուսը՝ բաց է թողնում, կանգնե՞ց այս պրոցեսը:

– Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը իր արսենալում եղած հնարավոր միջնորդությունների թվաքանակը փոքրացրեց, այսինքն՝ նա ուներ գործիքակազմ, ժամանակ շահելու գործողությունների պլան, մի մասը իրականացրեց՝ երկու թե երեք անգամ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ և խոչընդոտեցին դատական պրոցեսը սկսելուն: Հույս ունեմ, որ այս անգամ կհայտնվենք դատական պրոցեսի վերսկսման գործընթացի մեջ, որը հնարավորություն կտա մեր հասարակությանը, հետևելով այս գործընթացին, կամաց-կամաց տեսնել, թե մարտի մեկին իրականում ինչ է տեղի ունեցել:

– Այսինքն՝ փաստաբանները նոր բողոք ներկայացնելու հնարավորություն չունեն այլևս:

– Ես կարծում եմ՝ այնքան շատ են փաստաբանները հայաստանյան ատյաններում, որ նրանք գուցե էլի բողոքարկելու տարբերակներ գտնեն իրենց արսենալում, բայց իրենց գործողությունների պլանը, իրենց վարձատրության չափաբաժնի շրջանակում, համարում եմ ոչ էֆեկտիվ, որովհետև, այնուամենայնիվ, էֆեկտիվ աշխատանք իրենք պետք է ցույց տան դատաքննության պրոցեսում, փաստաբաններն իրենց ամբողջ ունակությունները և հնարավորությունները պետք է ի նպաստ դնեն իրենց պաշտպանյալի էֆեկտիվ պաշտպանությունը կազմակերպելու հարցում, իսկ այսօր, օգտագործելով մեր օրենսդրության հնարավորությունը, իրենք ընդամենը անընդհատ խափանման միջոցին վերաբերող միջնորդությունները մի ատյանից փոխում են մի այլ ատյան և այսպես շարունակ, իսկ իմ պատկերացմամբ՝ իրենք պետք է շատ արագ մտնեին դատաքննության փուլ և սկսեին Ռոբերտ Քոչարյանի իրական պաշտպանությունը, ինչը չեն անում:

– Իմիջիայլոց, այսօր ոչ ոք չէր ներկայացել դատական նիստին:

– Իսկ դուք անցյալ անգամ տեսա՞ք, թե ինչպիսի մեծ ներկայություն ունեին դատարանից դուրս Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները: Դա ի՞նչ է նշանակում. այդ ժամանակ նրանք շատ լավ գիտեին, թե դատավորը ինչպիսի որոշում է կայացնելու և թոռներով, երեխաներով, բոլորը եկել էին դիմավորեին, իսկ այսօր իրենք գիտեին, որ իրենց չի հաջողվի դատավորի վրա ներազդելու, և շատ լավ հասկանում են, որ եթե ներազդեցությունը չեզոքացված է, նշանակում է, որ դատավորը կկայացնի օրենքից բխող որոշում: Իսկ առաջին ատյանի դատավորի կողմից կայացված նախկին որոշումը բողոքարկվեց դատախազության կողմից, և պարզվեց, որ բողոքարկումն ուներ հիմք: Եվ նրանց այսօրվա չմասնակցությունը խոսում է այն մասին, որ իրենք զրո ներգործություն են կարողացել ապահովել՝ դատավորի վրա ազդեցություն ունենալու առումով:

– Դուք ավելի շատ եք առնչվել Գեղամ Պետրոսյանին ներկայացված մեղադրանքին և ձերբակալմանը, ես մի քայլ հետ գնամ և նորից հիշեցնեմ երկրորդ նախագահի փաստաբանների մշտական հղումները, որ եթե դուք Մարտի մեկի գործով դատավարական պրոցես եք սկսում, ապա սկսեք սպանությունների բացահայտմամբ, ո՞ւր է որևէ մեկ օրինակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սպանությունների մեջ:

– Բայց մենք երբեք չենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը հրացանը ձեռքին գնացել մարդ է սպանել, Ռ. Քոչարյանը մեղադրվում է մարդ սպանելու մեջ:

– Գեղամ Պետրոսյանի ձերբակալումը այստեղ որևէ նոր բան տալի՞ս է:

– Իհարկե, տալիս է այն, որ սպանություններից մեկը շատ մոտ է բացահայտմանը, իսկ բացահայտում մենք կհամարենք այն ժամանակ, երբ որ դատարանը կկայացնի մեղադրական որոշում: Հիմա ես դրա մասին չեմ ուզում խոսել, բայց բոլոր հիմքերը կան, որ նախաքննական մարմինը, ըստ էության, ձեռք է բերել անհերքելի ապացույցներ այդ մեղադրանքը ներկայացնելու առումով: Ռ. Քոչարյանի մեղադրանքի մեջ հիմա սպանությունները չեն, վերջին հաշվով, նախաքննական մարմինը Մարտի մեկի գործի ամբողջական բացահա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր