Դեպի վեր

Այս խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ. Ալեք Ենիգոմշյան

a1plus.am12/10/2018, 11:00

Այս խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ. Ալեք Ենիգոմշյան

Հարցազրույց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ

-Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էին տարբերվում այս ընտրությունները նախորդներից:

-Իհարկե երկրում միջավայր է փոխվել, մթնոլորտ է փոխվել, և չկա այն պարտադրանքը: Նաև ժողովրդի վերաբերմունքը փոխված է: Իշխանությունների կողմից չկար պարտադրանք, վարչական ռեսուրսների օգտագործում, կար ազատություն, մարդիկ պարտադրված չէին քվեարկում. այս բոլոր առումներով փոխվել է, իսկապես փոխվել է: Նաև իհարկե ընտրակաշառք, չենք կարող ասել, որ ընդհանրապես չի եղել այս օրերի ընթացքում, բայց համեմատելի չէ: Իհարկե որպեսզի մենք ունենանք իսկապես այնպիսի Ազգային ժողով, որտեղ ազգաբնակչության, ժողովրդի, քաղաքացիների տարբեր տեսակետներ են ներկայացվում, տարբեր շերտերի և՛ շահերը, և՛ տեսակետները: Այդ առումով մենք դեռևս բավականին ճանապարհ ունենք գնալու: Առաջընթացը մեծ է, բայց ավարտուն չէ, վերջնական չէ:

-Ինչո՞ւ «Սասնա Ծռերը» չանցավ խորհրդարան:

-Ես առանց կասկածի կասեմ, որ կար հստակ ճնշում: Այդ ճնշումը հստակորեն պետք է ասել, որ դրսից էր ավելի շատ՝ հյուսիսի մեր հարևանի կողմից: Մենք դա հասկացել էինք և զգացել էինք վաղուց: Այդ դրսի ուժերը և՛ բացահայտ, և՛ թաքուն կերպով խնդիր դրել էին, որպեսզի «Սասնա Ծռերը» չանցնեին: Դա դրսևորվել է տարբեր ձևերով. հանրության մոտ կարծիքի ձևավորման բավական համալիր, կոմպլեքս միջոցներով և առանձնակի ճնշումներով: Իհարկե այս բոլորի կողքին ես նաև չեմ բացառում, որ մեր կողմից եղել է իրավիճակի ոչ ճիշտ գնահատանք, մարտավարական: Ես չեմ ուզում «Սասնա Ծռերի» խորհրդարան չանցնելու, այսպես ասած, մեղքը բարդել միմիայն մեզնից անկախ այլ գործոնների վրա, հատկապես՝ արտաքին գործոնների վրա: Դա կա, եղել է այդ արտաքինը, բայց ցանկացած քաղաքական ուժ, որը ձախողություն է կրում, պարտադիր ինքը պետք է նաև ուսումնասիրի, քննարկի, թե արդյո՞ք ինքն իր կողմից ռազմավարական, մարտավարական սխալներ արել է, թե՝ ոչ: Եվ ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է այդ ներքին քննարկումն անենք: Հետևաբար ուզում եմ ամփոփել՝ ասելով, որ չանցնելու պատճառները զուգահեռաբար և՛ արտաքին էին, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր