Դեպի վեր

Ղարաբաղի խնդիրը հավերժ է, բայց հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի. Մալաշենկո

1in.am06/26/2019, 12:06

Ղարաբաղի խնդիրը հավերժ է, բայց հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի. Մալաշենկո

«Ցավոք, Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, հավերժ է, բայց ես հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի։ Պատմության և քաղաքականության մեջ մենք սովորում ենք ամենատարբեր ու անսպասելի տարբերակների, և կարծում եմ, որ Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելուն բոլորն էլ աստիճանաբար կսովորեն։ Այո՛, կլինեն խոսակցություններ, կլինի Մադրիդը, կլինի սա, կլինի նա, բայց համաձայնեք, որ տեսանելի ապագայում հիմնախնդիրը չի լուծվելու»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն (Մոսկվա)։

– Պարոն Մալաշենկո, ի՞նչ է, Ձեր կարծիքով, փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո։ Որքանո՞վ են փոխվել հայկական կողմի մոտեցումները։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որոշ լավատեսություն էր առաջացել Ղարաբաղի հարցի առնչությամբ, բայց հիմա տեսնում ենք, որ կրկին գործընթացը գնում է դեպի փակուղի, և լարվածությունը շփման գծում աճում է։ Տեղի ունեցած փոփոխություններից հետո հիմնախնդրի լուծման հեռանկարներ առաջացե՞լ են, թե՞ դա Երևանից կախված չէ։ 

– Գիտեք, ես ո՛չ լավատես եմ, ո՛չ էլ հոռետես, քանի որ Ղարաբաղի հարցը հավերժ է, ես ընդհանրապես չեմ պատկերացնում՝ ինչպիսին կարող է լինել այս հիմնախնդրի վերջնական լուծումը։ Եվ այս պայմաններում ամենակարևորն այն է, որ իրավիճակը չսրվի, մարդիկ չզոհվեն։ Սա է գլխավոր հարցը։ Իսկ ղարաբաղյան հարցի լուծումը, իմ կարծիքով, հետագա սերունդների խնդիրն է։ Այսօր դա պարզապես անհնար է։ Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են և՛ Հայաստանում, և՛ Բաքվում։ Այո՛, այս հիմնախնդիրը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար ներքին ու արտաքին քաղաքականության գործիք է։ Այո՛, կողմերից մեկնումեկը ժամանակ առ ժամանակ փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի ուժեղ դիրք է գրավում այս հարցում։ Այո՛, ասում են, թե հայկական բանակը թույլ է ադրբեջանական բանակից։ Շատ բաներ են ասում, բայց ես պատերազմ չեմ պատկերացնում։ Եվ, ի դեպ, պատերազմ սկսելու մեջ հետաքրքրված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այն պետությունները, որոնք ընդունված է անվանել «արտաքին գործոն»։ Ուստի, ցավոք սրտի, Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, հավերժ է, բայց, բարեբախտաբար, ես հույս ունեմ, որ մեծ պատերազմ այլևս չի լինի։

– Այո, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք կա։ Փաշինյանը պնդում է, որ պաշտոնական Ստեփանակերտը նույնպես պիտի լիարժեքորեն մասնակցի բանակցություններին, սակայն Բաքուն դեմ է դրան։ Եվ եթե կողմերը հակադիր դիրքորոշումներ ունեն թե՛ բանակցությունների ձևաչափի, թե՛ հիմնախնդրի կարգավորման սկզբունքների կամ բաղադրիչների վերաբերյալ, ապա դա վաղ թե ուշ կհանգեցնի փակուղային վիճակի բանակցային գործընթացում և հակամարտության նոր սրացումների։

– Տվյալ պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցում ելնենք Երևանի տրամաբանությունից, ապա դա շատ նորմալ է, դա անհրաժեշտ է։ Բայց կա նաև այլ տրամաբանություն. դա Բաքվի տրամաբանությունն է՝ իսկ ո՞ւմ հետ նրանք պիտի բանակցեն։ Սա այն ողբերգությունն է, երբ այս երկու տրամաբանությունները իրար հետ չեն խաչվում։ Սրանք իրավիճակի տարբեր ընկալումներ են։ Ուստի, այո՛, դա կարող է բերել նոր սրացումների, բայց պետք չէ չափից ավելի շատ ընդգծել այն հարցերը, որոնք հարևան երկրի վրդովմունքն են առաջացնում։ Պատմության և քաղաքականության մեջ մենք սովորում ենք ամենատարբեր ու անսպասելի տարբերակների, և կարծում եմ, որ Ղարաբաղի հիմնահարցի չլուծված լինելուն բոլորն էլ աստիճանաբար կսովորեն։ Այո՛, կլինեն խոսակցություններ, կլինի Մադրիդը, կլինի սա, կլինի նա, բայց համաձայնեք, որ տեսանելի ապագայում հիմնախնդիրը չի լուծվելու։

– Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը հայկական կողմի համար ավելի լավ է, քան պատերազմը։ Այսինքն՝ մեր գլխավոր մտահոգությունը պատերազմն է, և մենք կարծում ենք, որ այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ Ռուսաստանը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս ասել է, թե Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, բայց ամեն ինչ չէ, որ Ռուսաստանից է կախված։ Եվ նրան հիշեցրին, որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, թե ինքը չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմի վերսկսում տարածաշրջանում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը կարո՞ղ է կանխել պատերազմը, թե՞ ոչ։

– Գիտեք, դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք պատասխան չունեն։ Կարելի է միայն դատողություններ ու ենթադրություններ անել այդ հարցերի շուրջ։ Բայց, նախ, միայն Ռուսաստանը չէ մասնակցում բանակցություններին միջնորդներից։ Եվ կարծում եմ, որ տվյալ պարագայում և՛ Ռուսաստանը, և՛ ընդհանրապես միջազգային հանրությունը, այսպես թե այնպես, շահագրգռված չեն այդ պատերազմով, դա ոչ ոքի էլ պետք չէ։ Ուստի, եթե հանկարծ ծանր իրավիճակ ստեղծվի՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, կանեն ամեն ինչ, որ պատերազմ չլինի։ Իսկ իրար վրա կրակելուց մենք երբեք չենք կարող խուսափել։

– Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին։ Իհարկե, դա հաստատված վարկած չէ, բայց որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Ապրիլյան պատերազմի հիմքում ռուսական այս նախագծի իրագործման մտադրությունն էր, ուստի բացառված չէ, որ Ռուսաստանը ապագայում էլ փորձեր կանի կյանքի կոչել իր այդ ծրագիրը։

– Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Դա կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի իրադրությունը Ռուսաստանում։ Այս տեսանկյունից Ղարաբաղը գլոբալ քաղաքականության խնդիրներից մեկն է, ընդ որու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր