Դեպի վեր

Աջ ղեկով մեքենան ներկրողները բողոքի ակցիա են անցկացնում Բագրատաշենի անցակետում

azatutyun.am10/18/2018, 3:54

Աջ ղեկով մեքենան ներկրողները բողոքի ակցիա են անցկացնում Բագրատաշենի անցակետում

Այսօր տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձում են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացնում Բագրատաշենի անցակետում: Նրանք պնդում են, որ ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան:

Այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով ապրիլի 1-ից արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։

«Հին կառավարությունը ասել է, որ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավոր արգելք ա, արգելվում ա ներմուծելը: Դրանից հետո ներքին կարգով ժամանակավոր բառը հանվել ա ու ոչ մեկին տեղյակ չի պահվել», - պնդում էր ցուցարարներից մեկը:

«Իրանց աշխատակիցներից՝ հենց կառավարությունից, տրանսպորտի-կապի նախարարությունից աշխատակիցներ, որ ամեն օրվա էդ օրենքներ ընդունելը իրանց միջանցքներում ա լինում, իրանք էլ տեղյակ չեն եղել: Լավ, բա ո՞վ ա տեղյակ եղել՝ 3-4 հոգի՞», - հարց բարձրացրեց մյուսը:

Դեռ տարեսկզբին կառավարությունը քննարկում էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծ։ Արգելքը պետք է գործեր ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Մինչդեռ կառավարության նախագիծը, ի վերջո, օրենք դարձավ ոչ թե որպես ժամանակավոր, այլ առանց ժամկետի։ Վրաստանում մնացած մեքենաների համար մեծ տուգանքների ենթարկվող ներկրողները պնդում են՝ իրենք անգամ մասնակցելով դեռ տարեսկզբին տեղի ունեցած քննարկումներին, տեղյակ չեն եղել, որ ներմուծման արգելքն անժամկետ է։

Քննարկումների ժամանակ իշխանությունները որպես հիմնավորում պնդում էին, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար: Պաշտոնապես նշվում էր, որ մեծ տոկոս են կազմում այսպիսի մեքենաների մասնակցությամբ վթարները։ Մինչդեռ Բագրատաշենում արդեն ավելի քան 15 օր անելանելի վիճակում հայտնված ներկրողները հակադարձում են. այստեղ նախորդ իշխանությունները բիզնես շահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր