Դեպի վեր

Վիտալի Բալասանյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանի՞ն

1in.am11/7/2019, 10:30

Վիտալի Բալասանյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանի՞ն

Վիտալի Բալասանյանը, որ Արցախի նախագահի թեկնածու է, դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունը հայկական երկու պետությունները տանում է կործանման: Բալասանյանի այդ մոտեցումն ու գնահատականները հասկանալի է՝ նոր չեն, և միաժամանակ հստակ է, թե ինչով են դրանք պայմանավորված:

Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ Վիտալի Բալասանյանը նախկին իշխող համակարգի հետ աշխատում է նոր իշխանության դեմ: Բալասանյանը Արցախի նախագահի թեկնածու է, համենայնդեպս հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին, իսկ այստեղ բնականաբար նա որպես իր հաղթաթուղթ պետք է դիտարկի Հայաստանի իշխանության շուրջ առավելագույն «դավադրապաշտություն» հյուսելը, դրանով մտահոգ հանրային շրջանակների կամ ընտրազանգվածի առավելագույն մոբիլիզացիան և նաև հնարավոր մրցակիցներին թիրախավորելը, որոնց ևս մեծ հավանականությամբ փորձ կարվի ասոցացնել Հայաստանի իշխանության հետ: Այդ տեսանկյունից Բալասանյանի մարտավարության քաղաքական մոտիվները միանգամայն հասկանալի են:

Նրա նոր հայտարարությունը, սակայն, բավականին ուշագրավ լույսի ներքո է հայտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվերի», մասնավորապես Արցախի հարցի վերաբերյալ նրա «լայվի», ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ֆոնին:

Բանն այն է, որ Վիտալի Բալասանյանը, ինչպես հայտնի է, «դավադիր ծրագրի» հետևում տեսնում է Միացյալ Նահանգներին՝ «Բոլթոնի պլան» և այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ Արցախի հարցում չի կարող լինել որևէ ստվերային պայմանավորվածություն, և որ իր ու Արցախի իշխանության մոտեցումներն այդ հարցում բացարձակապես նույնական են: Արցախի իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ Բակո Սահակյանը, կասկածի տակ չի դրել Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Վիտալի Բալասանյանը, «դավադրության» համար մեղադրելով Հայաստանի իշխանությանը, մեղա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր