Դեպի վեր

Պետական վերահսկողական ծառայությունը ոստիկանությունում խախտումներ է արձանագրել

azatutyun.am05/23/2019, 6:18

Պետական վերահսկողական ծառայությունը ոստիկանությունում խախտումներ է արձանագրել

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ոստիկանությունում խախտումներ է արձանագրել: Ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը:

«Հայաստանի ազգային ստանդարտը հստակ սահմանում է հաշվառման համարանիշերի արտաքին տեսքը, տվյալ դեպքում գնման հայտում զետեղվել են այնպիսի չափորոշիչներ, որոնք չեն բխել Հայաստանի ազգային ստանդարտով սահմանված ձևաչափից, խախտվել են գնումների մասին օրենսդրության համապատասխան դրույթները, որովհետև գնումների մասին օրենսդրությունը միտված է մրցակցային գնում ապահովելու լեգիտիմ շահի ապահովմանը։ Մինչդեռ եթե ազգային ստանդարտով սահմանված է հստակ հաշվառման համարանիշի արտաքին տեսքը, և ոստիկանությունը իր գնման հայտում հստակ սահմանված տեսքին չհամապատասխանող հայտ է ներկայացնում, այսինքն՝ չափորոշիչ է սահմանում, որը սահմանված չէ ազգային ստանդարտով նախատեսված ձևաչափով», - նշեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը։

Արգիշտի Քյարամյանն ասում է՝ ոստիկանությունը պետհմարանիշների ձեռքբերման ընթացակարգում ստեղծել է ոչ մրցակցային իրավիճակ: Կառույցը առաջիկայում կամփոփի ուսումնասիրութուններն ու նյութերը կուղարկի Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

«Ընդհանուր առմամբ, էս պահին ունեցած մեր փաստական տվյալները վերլուծելով, այո, ես կարծում եմ, որ այստեղ կան բավարար հիմքեր, որ այս տեղեկանքը դիտվի որպես հանցագործության մասին հաղորդում և ուղարկվի իրավապահ մարմին։ Չեմ բացառում նաև այն տարբերակը, որ ոստիկանության որոշ աշխատակիցների, այդ թվում նաև բարձրաստիճան ոստիկանների արարքներում պաշտոնեական պարտականություններից բխող հանցակազմի հնարավոր առկայության խնդիր առաջանա, որը ստուգելու համար, բնականաբար, եթե լինի նման իրավիճակ, մենք մեր ուսումնասիրության արդյունքները կուղարկենք իրավապահ մարմիններին», - ընդգծեց Քյարամյանը։

ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր