Դեպի վեր

Վաչուտյանների նստավայրի տարածքի Թուխ Մանուկ մատուռը

yerkir.am05/22/2020, 1:48

Վաչուտյանների նստավայրի տարածքի Թուխ Մանուկ մատուռը

Քասաղ գետի հովտի Թուխ Մանուկ անունը կրող մատուռներից ևս մեկը, որը գտնվում է Արագածոտնի Վարդենիս գյուղում Լուսաղբյուր ջրի պաշտամունքի կենտրոնից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա:

Այս մատուռը գերդաստանային պատկանելություն չունի, ճիշտ է ներկայիս փոքրիկ կառույցը կառուցել է արմատներով մշեցի Մանուկյանների ընտանիքը, բայց այս մատուռի տարածքի իրադարձությունները թվագրվում են դեռևս 12-13-րդ դարերով:

13-րդ դարի հայ մատենագիր Կիրակոս Գանձակեցին նշում է, որ Արագածոտն գավառի Վարդենիս գյուղը եղել է գավառի տիրակալ` Արարատյան կուսակալության փոխարքա Քուրդ առաջին Վաչուտյանի իշխանության կենտրոնը, մեջբերենք մատենագրի խոսքերը.

Արագածու հանդեպ լերինն Արայի ի գիւղն, որ կոչի Վարդենիս, ի տանն իշխանին զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ, կրոնիւք քրիստոնեայ:

Իր պատմության մեկ այլ հատվածում Գանձակեցին նշում է, որ 1254 թվականին Կարակորում մեկնող Կիլիկիայի հայոց Հեթում առաջին արքան Վարդենիս գյուղում հյուրընկալվել է Քուրդ իշխանին.

Իսկ թագաւորին բարեպաշտ Հեթում եկեա ի տուն իշխանին Քրթին ի գիւղն Վարդենիս ուր թողեալ էր զախ յուր և զկարասի և մնայր գալստյան Բարսղի քահանայի զոր յուղարկեալ առ Բաթոյն վերստին զի ցուցե նմա զգիրս և զհրաման Մանկու Ղանին:

Զի և նա ընդ նմին օրինակի գրեսցե հրամանս:

Պատմական որոշ հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ Քուրդ Վաչուտյանի նստավայրը հենց այս մատուռի և նրա հարակից տարածքում է եղել: Հետազոտողները նման եզրահանգման են եկել հաշվի առնելով մատուռի շուրջը և նրա հարակից տարածքներում գտնվող 12-13-րդ դարերով թվագրվող բնակելի շինությունների մնացորդները: 2-րդ. 3-րդ և 4-րդ նկարները ներկայացնում են այդ շինությունների հետքերը: Նույն հետազոտողները պնդում են, որ տարածքում Վաչուտյանները եկեղեցի են կառուցել, որի մնացորդները պահպանվել են մինչև 19-րդ դարի սկզբները:

Նկար 2

Նկար 3

Նկար 4

Նկար 5

5-րդ նկարում երևացող այս հսկայական քարաբեկորը գտնվում է մատուռի ներսում, տեղացիների և հետազոտողների պնդմամբ այն եղել է տեղի եկեղեցու հիմնաքարերից մեկը, և բոլոր ժամանակներում հանդիսացել է սրբատեղի: Հավատացյալները միշտ ուխտի են եկել հենց այդ քարի մոտ մոմավառություն կատարել և աղոթք հղել առ աստված: 19-րդ դարի սկզբում Մուշից գաղթած Մանուկյանների ընտանիքը միա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480485
EUR534545
RUR6.937.13
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր