Դեպի վեր

Նրանք, ջուր պղտորելուց բացի, այլ բանի ունակ չեն․ Վանեցյանները, մյուս անհասներն ու աբիժնիկները ռևանշի հնարավորություն չեն ունենալու

1in.am06/29/2020, 8:36

Նրանք, ջուր պղտորելուց բացի, այլ բանի ունակ չեն․ Վանեցյանները, մյուս անհասներն ու աբիժնիկները ռևանշի հնարավորություն չեն ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, դուք մի քանի անգամ հայտարարություն եք տարածել իշխանություններին աջակցելու անհրաժեշտության մասին: Այս փուլում մենք տեսնում ենք հարվածներ տարբեր կողմերից՝ Ծառուկյան-Վանեցյան, ՀՅԴ համագործակցություն, Սարգսյան-Քոչարյան հանդիպում: Ակնհայտ է, որ հարթակները ինչքան էլ տարբեր լինեն՝ օրակարգը ռևանշի դիմելն է: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

– Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը գերազանց հասկանում է, որ պետք է կանգնի իր կողմից ընտրած իշխանության կողքին, և ես այս առումով որևէ վտանգ չեն տեսնում: Նրանք, ովքեր նախկինում մերժվել են ժողովրդի կողմից, հետդարձի ճանապարհ չեն ունենալու: Այո, իշխանություններն ունեն թերություններ, բայց ռոբասերժականները հետ գալու տեղ չունեն: Նրանք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի նման փափագում են հայի դիակների վրայով նորից գալ իշխանության, բայց դա տեղի չի ունենալու: Կորոնավիրուսը իրենց համար այն բազան է, որի շնորհիվ ուզում էին ակտիվանալ: Պետք է հակառակը տեղի ունենար՝ համախմբվեինք, պայքարեինք այդ չարիքի դեմ, ոչ թե դարձնեինք դրոշակ, զենք իշխանության գալու համար: Ժամանակը կգա, այս իշխանությունները կփոխվեն, բայց որ նրանք հետ չեն գալու՝ դա միանշանակ է:

– Այսինքն՝ հետ գալու ճանապարհը արյան միջոցով հակահեղափոխություն իրականացնե՞լն է։

– Փաստացի, քաղաքական արենայում եղած միակ ուժը, որ վայելում է ժողովրդի աջակցությունը՝ օրվա իշխանություններն են: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում կձևավորվեն նոր ուժեր, բայց եթե մի ուժի գաղափարախոսությունը «ընդդեմն» է, նա չի կարող ժողովրդի կողմից ընդունելի լինել: Վանեցյանները, մյուս անհասները, աբիժնիկները չեն կարող ժողովրդին որևէ բան բացատրել: Այս իշխանությունը քեզ աճեցրել է, իսկ այսօր միանգամից, պագոնները դեռ ամբողջությամբ չընկած, ուզում ես դուրս գաս պայքարես քեզ այդ պագոնները պարգևածի դեմ: Ժողովրդին այլևս ջինի շշի մեջ չես մտցնի, մարդիկ հիշում են ձեր 20 տարվա արածները:

Ծառուկյանը, որպես բարերար, ժողովրդի համար շատ բան է արել: Ես կարծում եմ, որ իրեն ոչ էլ պետք էր քաղաքականությունը: Իսկ նրանք, ովքեր մի մեքենայի կուզովի չափ ժողովուրդ չունեին, ուզում էին այդ ալիքի տակ գալ իշխանության, ռևանշի դիմել: Չի լինելու, ես իրեն ափսոսում եմ: Միևնույն ժամանակ ես ողջունում եմ «Լուսավոր Հայաստան»-ի պահվածքը ՍԴ հարցում: Ժողովրդի 70-80 տոկոսը կանգնած է իր ընտրած իշխանության կողքին; Այո՛, թերություններ ունեն, կան շատ բացթողումներ: Գլխավոր թերությունն էլ ավելորդ հանդուրժողականությունն ու դանդաղկոտությունն է: Այդ բոլոր բացիլները վաղուց պետք է արմատախիլ արվեին: Պետք է պատասխանատվության ենթարկվեին, հերի՛ք եղավ, բոլ եղավ: Երբ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ժողովուրդը մտածում է՝ իշխանությունները մոռացել են նրանց: Եթե դու եկել ես ժողովրդավարություն ես քարոզում ու գործում ես այդ տր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482.5488
EUR544556
RUR6.696.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր