Դեպի վեր

Գնիշիկ համայնքին հատկացվել է նոր տեխնիկա՝ կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք

news.am07/27/2017, 12:55

Գնիշիկ համայնքին հատկացվել է նոր տեխնիկա՝ կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հերթական՝ 4-րդ ծրագիրն են իրականացրել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնքում: Դեռեւս ընթացիկ տարվա հունվարին գործակցող կողմերը 2016թ.-ի գործարանային արտադրության թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր էին նվիրել 2 գյուղ միավորող այս համայնքին: Հարեւան գյուղերից տրակտոր վերցնելու խնդիրը նվիրատվության շնորհիվ լուծվել էր, սակայն հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքն ուներ նաեւ լրացուցիչ գյուղտեխնիկայի անհրաժեշտություն:

Համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում, գործընկեր կազմակերպություններն այսօր լուծել են նաեւ այդ խնդիրը: Որպես նվիրատվություն Գնիշիկ համայնքին տրամադրված նոր գյուղտեխնիկան առավել համակարգված կդարձնի աշխատանքը: Նոր գործիքակազմը ներառում է կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք, պարարտանյութ ցրող, խոտհավաք 4 մեքենա, կուլտիվատոր եւ գութան։

Ժամանակակից տեխնիկայի առկայությունը կնպաստի տեղացիների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը:

Նոր գյուղտեխնիկան նվիրելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն այցելել են Գնիշիկ համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Արա Լեւոնյանի եւ բնակիչների հետ:

«Տվեք մարդուն կայուն գործ՝ աշխատելու, ապրուստը հոգալու միջոց, կենցաղավարության նվազագույն պայմաններ եւ նա կկարողանա հաղթահարել ավելի լուրջ խնդիրներ: Մենք՝ գործընկեր կազմակերպություններս, գնում ենք համայնքների զարգացման ճանապարհով: Կոնկրետ այս համայնքում համատեղ ուժերով լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարեւոր են՝ գյուղացու առօրյան կազմակերպելու համար. ջուր, լույս, գյուղտեխնիկա… Տարբեր համայնքերում գյուղատնտեսական հողերի շահագործումը լիարժեք չի իրականացվում: Դա մասամբ պայմանավորված է համապատասխան գյուղտեխնիկա չունենալու, մասամբ՝ սահմանամերձ լինելու հանգամանքով: Եթե մենք ապահովենք առաջինը՝ նվազագույն պայմանները, մեր հայրենակիցներն ավելի ամուր ու վստահ կապրեն սահմանամերձ գյուղերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ձմռան ամիսներին Մոզրով եւ Գնիշիկ տանող ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի, եւ գյուղացիներն օրեր շար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր