Դեպի վեր

Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների» (տեսանյութ)

7or.am09/24/2018, 1:30

Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների» (տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների» (տեսանյութ)

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ Հանրապետականը պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․ «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի' հետ կապված քննարկումներ մենք կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:

«Ազատություն»․ - «Այսինքն, չե՞ք բանակցի Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների շուրջ»:

Բաղդասարյան․ - Չենք ստացել նման առաջարկ, երբ որ նման առաջարկ կստանանք, մենք դրա մասին կմտածենք:

«Ազատություն»․ - Ժամկետները ձեզ համար կարևո՞ր են լինելու, թե երբ դրանք տեղի կունենան:

Բաղդասարյան․ - Մենք առաջարկ չենք ստացել և քննարկում չենք կազմակերպել: Մենք այժմ աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա:

«Ազատություն»․ - Ընդունելի՞ է բայց ձեզ համար:

Բաղդասարյան․ - Մենք աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա: Երբ որ Ընտրական օրենսգիրքը մենք կհասցնենք իր ավարտուն տեսքին, նոր այդ ժամանակ եթե․․․ Մենք հիմքեր չենք տեսնում, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների:

«Շնորհավորում եմ բոլորին, բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում»

«Ազատություն»․ - Կցանկանայի Ձեր գնահատականը երեկ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որտեղ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստացած «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ ավելի քան 81 տոկոս: Սպասելի՞ էր:

Վահրամ Բաղդասարյան․ - Բառը մի քիչ՝ «ջախջախիչ հաղթանակ տարավ»․․․ Հաղթանակ տոնեցին, իհարկե, այս արդյունքը կարող էր լինել նաև շատ ավելի ընկալելի, ավելի ցայտուն, անձամբ վարչապետի միջամտությունը եթե չլիներ, որովհետև վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետև ինքը բոլորի վարչապետն է: Ինձ թվում է՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետև բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է, և նման վարչական ռեսուրսի մասին երբ որ խոսում ենք, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, մի փոքր քաղաքական տեսանկյունից ընկալելի չէր պարզապես:

Իսկ ինձ համար սպասելի էր այս արդյունքները, անկեղծ ասած, շատ նորմալ է, շնորհավորում եմ բոլորին, բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ես ավագանում տեսնեի մի քանի քաղաքական ուժերի, ասենք՝ 6-7 քաղաքական ուժերի, որ ավելի քաղաքական լիներ, այսպես ասած: Բայց ինչևիցե՝ դա ժողովրդի կամքն է, իրենք են այդ կամքը արտահայտել:

«Ազատություն»․ - Իսկ ընդունո՞ւմ եք, որ վերջապես Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, ժողովրդավար ընտրություններ, և վերջապես Հայաստանի քաղաքացին, տվյալ պարագայում՝ երևանցին, կարողացավ ազատորեն իր կամքը արտահայտել:

Բաղդասարյան․ - Պարզապես ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիքներ հայտնվում են: 17 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նույն կարծիքն է եղել բոլոր քաղաքական ուժերի կողմից և բոլոր միջազգային կառույցների կողմից, և բազմաթիվ մեր ընդդիմադիրների այն պահանջն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր