Դեպի վեր

Վախ, սարսափ, լույս. Ստանիսլավսկու թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքի համանուն ներկայացումը

armenpress.am11/25/2022, 11:30

Վախ, սարսափ, լույս. Ստանիսլավսկու թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքի համանուն ներկայացումը

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար: Ռուս գրականության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլայ Գոգոլի պատմվածքը, որը զգացմունքների՝ սիրո և գայթակղության, լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի մասին է, կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:

Սերգեյ Ֆեդոտովի բեմականացմամբ, Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 26-ին և 27-ին:

«Երկար ժամանակ փնտրում էի «Վհուկ»-ի՝ իմ ուզած բեմականացումը, քանի որ սիրում եմ միստիկ տարրեր բեմում, սիրում եմ, երբ թատրոնի ամբողջ տեխնիկան աշխատում է՝ դերասանի հմտություններն ու տաղանդն ավելի վառ ներկայացնելու համար: Հանդիպեցի «Թատրոն կամրջի մոտ» (Театр у моста) թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովին և խնդրեցի նրա բեմականացումն ու սկսեցի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Նորա Գրիգորյանը:

Բեմադրության գլխավոր հերոսներից Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է... Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և կյանքում մարդու տեղի մասին:

«Այստեղ շատ հետաքրքիր ասելիք կա. եթե նա չվախենար, վհուկը նրան չէր տանի: Վախի մթնոլորտը, որում ապրում է հերոսը, կինը, որը սիրահարված է մեր հերոսին ու վախից բաց է թողնում նրան, հուզել է ինձ: Գիտեմ, որ դերասանները ևս մեծ հետաքրքրությամբ են խաղում»,-ասում է ռեժիսորը:

Ներկայացման կարևոր դերակատարներից է երաժշտությունը, որը սարսռեցնում է, երբեմն վախեցնում և ստիպում լիարժեք ընկղմվել ներկայացման մեջ՝ մոռանալով, որ այլ իրականություն ևս գոյություն ունի:

«Շատ եմ սիրում, որ երաժշտությունը դիպուկ է լինում: Ներկայացման երաժշտական ձևավորումն եմ արել ու փորձել եմ մաքսիմալ հոգեվիճակին մոտ երաժշտություն գտնել: Այն իր առանձին դերն ունի ներկայացման մեջ: Եթե երաժշտությունը չխաղաց իր դերը, չդարձավ դերասանի զուգընկերը, այդ հեքիաթը չի կայանա»,-հավաստիացնում է Գրիգորյանը:

Դերասան Մանվել Խաչատրյանն առաջին անգամ չէ կերտում փիլիսոփա Խոմա Բրուտի կերպարը. Երևանի տիկնիկային թատրոնում ևս նույն դերն է խաղացել: Ասում է՝ երկու ներկայացումն էլ յուրահատուկ են, բայց՝ տարբեր:

«Սկզբում ես սովորական մարդ եմ, որն ունի սովորական մարդուն բնորոշ վախեր, կարիքներ: Հենց այդ վախերն են նրան բերում այն տեղը, որին հասնում է: Թե՛ ես, թե՛ ռեժիսորը փորձել ենք այնպես անել, որ նա հասնի ոչ թե մթին, այլ՝ լույսին: Բեմադրության վերջում այդ ամենը ցայտուն լուսային և այլ էֆեկտներով երևում է: Ես էլ կերպարը կառուցել եմ այնպես, որ նրանում լույս լինի՝ չնայած մարդկային բոլոր մեղքերի, չարիքների, վախերի առկայությանը»,-պատմում է դերասանն ու խոստովանում՝ ներկայացումը դյուրամարս չէ:

Վհուկի դերակատար Լիլիա Մուկուչյանը ռուս դասական գրականության մեծ երկրպագու է: Առանձնահատուկ է համարում Գոգոլի, Բուլգակովի, Դոստոևսկու ստեղծագործությունները, ասում՝ նրանք աշխարհին այլ կերպ են նայել: Դերասանուհին չի կարողանում բացատրել, թե այդ գրողներին ինչ է հայտնի եղել, ինչ են տեսել, որ կարողացել են ստեղծել այդքան առեղծվածային, տարօրինակ, սարսափելի աշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր