Դեպի վեր

«Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ

shamshyan.com01/22/2021, 8:06

«Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն՝ կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում». Ադամ Շիֆ

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ասպարեզ»-ի խմբագիր Արա Խաչատուրյանի հետ հարցազրույցում նշել է՝ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դարձյալ կատարի իր այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է: Մեզնից շատերը տարիներ շարունակ զգուշացրել են, որ Ադրբեջանին թույլ է տրվել իրականացնել իր սադրիչ ռամզական գործողություները, և այդ ընթացքում Մինսկի խմբի անդամները, նույնիսկ ԱՄՆ ներկայացուցիչը, միայն կոչ էին անում կողմերին վերջ տալ բռնությանը», -նշել է կոնգրեսականը:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանի կողմից այս ռազմական արշավին ձեռնամուխ լինելը մեկ նպատակ ուներ, այն է՝ փոփոխել քարտեզը՝ կիրառելով ռազմական ուժ:

«Խնդիրը դեռ լուծված չէ: Շատ հիմնախնդիրներ կան, որոնք վերաբերում են տարածքային հարցերին, ռազմագերիներին, պատերազմական հանցագործություններին, պատմամշակութային կոթողներին վնաս հասցնելուն: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որին հույս ունեմ, նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չունք ուզում, որ այս հարցերը Ռուսաստանը կամ Թուրքիան լուծեն: Դա իրականում հենց այն է, ինչ տեղի է ունեցել այս դեպքում: Մենք ցանկանում ենք, որ Միսնկի խումբը որոշումներ կայացնի, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն: Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է, ու կապ չունի՝ սա ՌԴ-ին, Թուրքիային կամ Արդբեջանին դուր գալիս է թե չէ: Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, պետք է պրոակտիվ առաջնորդություն ցուցաբերի ԱՄՆ-ն: Իհարկե, Ֆրանսիան ևս մեծ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցնեք Ֆրանսիայի հետ:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր