Դեպի վեր

«Իմ խանդի կոճակն անջատած է». Վիգեն Հովսեփյանի ու Շաքե Հմայակյանի սիրո պատմությունը

bravo.am07/14/2021, 12:54

«Իմ խանդի կոճակն անջատած է». Վիգեն Հովսեփյանի ու Շաքե Հմայակյանի սիրո պատմությունը

«Եվ խոսեց սերը» շարքի շրջանակում այս անգամ հյուրընկալել ենք երաժիշտ Վիգեն Հովսեփյանին ու բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանին: BRAVO.am-ի հետ զրույցում նրանք կիսվել են մասնագիտական գաղտնիքներով, խոսել հայկական արժեքները պահպանելու ու իրար խանդելու առիթներ չտալու մասին:Աշխատանքը

- Զրույցը սկսենք աշխատանքային նոտայով. ի՞նչ է ձեզ համար բժշկությունն ու երաժշտությունը:

Շաքե. Ինձ համար էլ բժշկությունն է սիմֆոնիա. մինչ զրուցում ենք, միլիարդավոր գործողություններ են տեղի ունենում մեր բջիջների միջեւ, որոնցից տեղյակ չենք: Երազում էի երգչուհի դառնալ, ես էլ պակաս լավ չեմ երգում, սակայն ընտանիքս չթողեց: Աշխատելու ընթացքում հասկացա, որ ծնվել եմ բժիշկ դառնալու համար, երբեք չեմ ալարում հիվանդի հետ խոսել՝ անկախ ժամից:

Վիգեն. Երաժշտությունն իմ կյանքի մի մասն է, ծիսակարգ է, ապրելակերպ, հոգեվիճակ: Աշխարհում, երեւի, չկա մի մարդ, ով կարող է առանց երաժշտության ապրել: Այն արվեստի ճյուղերից ավելին է: Ինքս էլ ստեղծում եմ երաժշտություն, իսկ դա մի այլ բավականություն է:

21


-Ինչպե՞ս երաժշտությունը մուտք գործեց Ձեր կյանք:

Վիգեն. Շատ պատահաբար. նվագել միշտ եմ սիրել, սկզբում անգամ վատ երաժշտություն էի լսում:

Շաքե. Սկզբում սեղանի վրա է նվագել, պատմիր (ծիծաղում է, -հեղ.):

Վիգեն. Պատուհանագոգերին էի նվագում, քանի որ ձայնը լավ էր հնչում: Երկար ճանապարհ եմ անցել, 18 տարեկանից եմ սկսել զբաղվել ու մոտ 5-6 տարի հետո նոր փոքր քայլերով երաժշտության մեջ գործունեություն եմ ծավալել: Առաջին լուրջ համերգս 2010-ին է եղել՝ «Բարսելոնա էթնիկ բենդի» հետ: Այդ շրջանում բեմի վրա անհանգստություն էի զգում, որն անգամ տհաճ էր, բայց կարոտում եմ այդ հուզմունքը:

Շաքե. Վիգենն այն երաժիշտներից է, որ գիշերը ժամը 3-ին էլ արթնացնեք, այնպես կերգի, ինչպես համերգի ժամանակ:

- Իսկ Դուք, Շաքե, նույնպե՞ս նման անհանգստություն եք ունեցել որպես բժիշկ աշխատելու առաջին օրերին:

Շաքե. Մինչեւ հիմա ամեն պացիենտի հետ անհանգստություն եմ զգում. բժիշկ լինելը մեծագույն պատասխանատվություն է: Ամեն մեկին բարեկամիս պես եմ վերաբերվում, մենք ամենաքիչն ունենք սխալվելու իրավունք, եթե Վիգենը մի նոտա սխալ նվագի, դրանից չեմ կարծում՝ մարդու կյանքը տուժի: Բոլորի հետ վերապրում եմ նրանց հուզմունքը, շատ զգացմունքային եմ, բայց բժիշկը երբեք չպիտի թուլանա:

-Իսկ ինչո՞ւ էիք որոշել երգչուհի դառնալ:

Շաքե. Շատ շնորհակալ եմ հայրիկիս սպորտի եւ երաժշտության նկատմամբ սիրո համար, փոքրուց որակյալ երգեր եմ լսել: 13 տարեկանում հասկացա, որ լավ էլ ձայն ունեմ: Վիգ, լա՞վ էի երգում:

Վիգեն. Հիմա էլ լավ ես երգում:

Շաքե. Զուգերգ կատարելու համար թեթեւ բզում եմ, բայց դեռ արձագանք չկա Վիգենից: Ջաժ էի երգում, այն հոգեհարազատ էր ինձ ու ձայնիս տեմբրին: Հայրիկս ասում էր`գեր սեւականի ձայն ունեմ: Շատ տարված էի, բայց ընտանիքիս 75 %-ը պահպանողական գավառցիներ են ու չթողեցին շարունակել երգել: Բայց միեւնույն է՝ երաժշտությունն իմ կյանքում մեծ դեր խաղաց ու դրա շնորհիվ Վիգենին գտա:

- Վիգեն, Իսպանիայում եք սկսել Ձեր գործունեությունն ու սիրել հայկական երգերը, ինչպե՞ս բացահայտեցիք մեր երաժշտությունը:

Վիգեն. 14 տարեկանում եմ տեղափոխվել Իսպանիա, մենք իսպանացի հասակակիցների համեմատ բավական հասուն ենք: Ինձ համար դժվար էր մտածելակերպի տարբերության պատճառով, բայց Իսպանիայում շատ բաներ սովորեցի: Մարդկանց հետ շփվելու մշակույթը վերցրի, Իսպանիան ինձ ազատություն տվեց, որ կարողանամ երաժշտությամբ զբաղվել: Իմ խմբի շնորհիվ բացահայտեցի հայկական երգերը: Երբ առաջարկեցին մեր երգերից կատարել, հասկացա, որ ոչինչ չգիտեմ դրանց մասին: Տեսա, որ մեծ արխիվ ունենք, բայց այն ներկայացնելու ուղղությամբ աշխատանք չի տարվում: Այդ ժամանակ էլ սիրահարվեցի հայկական ու առհասարակ՝ ֆոլկ երաժշտությանը:

- Կարողանում եք կիթառ, դուդուկ, հարվածային գործիքներ՝ դարբուկա, բենդիր, կախոն, նվագել: Ինչպե՞ս եք այդքանը սովորել:

Վիգեն. Չգիտեմ էլ՝ ոնց է ստացվել, երբ գործիքը վերցնում եմ ու ուսումնասիրում, արդեն պատկերացնում եմ, թե ինչպես է աշխատում:

Շաքե. Դաշնամուր էլ է սիրում նվագել: Նոր գործիք մի քանի օրում է սովորում: Մի անգամ իրենց փորձին էի ներկա, նոր երգ էին փորձում, Վիգենն ամեն մի երաժշտին ասում էր.«Գիտե՞ս՝ ինչ եմ ուզում», գործիքը վերցնում էր նվագում, ինչն էլ չէր կարողանում կատարել, երգում էր նոտաներով:

21


-Ձեր տանը երաժշտությունն ի՞նչ տեղ ունի, առհասարակ, ի՞նչ եք լսում:

Շաքե. Շատ տարբեր ժանրերի երգացանկ ունենք: Լսում ենք իմ ու Վիգենի սիրելի երգերը: Կա ռոք, հայկական, դասական. գալիս է «Քուին», հետո Կոմիտաս, Մոցարտ (ծիծաղում են,-հեղ.): Հետաքրքիր համադրություն է ստեղծվել: Մեր տղան էլ երաժշտական է ստացվել, երեխայի մեջ պետք է փոքր տարիքից արվեստի նկատմամբ սեր առաջացնել:

Վիգեն. Ամեն հայի մեջ պետք է հայկականությունը լինի առաջին տեղում՝ պետություն, հայրենիք, մշակույթ, կրոն: Հիմա աշխարհում ազգային ամեն բան քարկոծվում է, քանի որ դրա շնորհիվ են ուժեղ դառնում:

- Վիգեն, Ձեր կատարումներից ո՞րը Շաքեն անվերջ կլսի:

Վիգեն. Երեւի, «Զուլոն»:

Շաքե. Հաստատ:



-Ո՞րն եք համարում Ձեր մասնագիտություններում այն կետը, որտեղ կցանկանաք հայտնվել:

Վիգեն. Իմ դեպքում բարձր կետ չկա, մանավանդ, երբ հայկական երաժշտությանն ես առնչվում, այն անվերջ է: Կուզեմ, կարեւոր չէ իմ, թե մեր երաժշտությամբ զբաղվող ընկերներիս շնորհիվ, Հայաստանում հայկականը գերակշռի:

Շաքե. Կուզեմ գիտական կոչում ունենալ, բայց նպատակս է, որ Հայաստանն աշխարհում բժշկական ինչ-որ ուղղությամբ լավագույնն ու առաջինը դառնա, եւ ես էլ նպաստեմ դրան: Մեզ մոտ դեղորայք բացահայտվի. քովիդի դեմ պատվաստում կամ քաղցկեղի դեմ բուժում: Բայց ամեն անգամ հասնում եմ գագաթնակետին, երբ հիվանդից շնորհակալություն եմ լսում. դրանից ավելի հաճելի բան չկա:

-Վիգեն, որո՞նք եք համարում չստացված համերգներ ու ի՞նչ եք դրանցից սովորում:

- Առանց նման համերգների չի լինում, բայց պետք չէ մեծ ուշադրություն դարձնել: 2017-ին Բարսելոնա շրջագայության էինք գնացել, երկու անգամ պետք է Փարիզում նվագեինք, մեկ անգամ՝ Լոնդոնում: Բարսելոնայում վայրէջք կատարելու օրվանից կոկորդս վնասվել էր, ձայնս դուրս չէր գալիս: Համերգի առավոտյան անգամ խոսել չէի կարողանում, բայց այդ վիճակում երգել եմ: Փարիզում կատարումներից մեկի ժամանակ ձայնս կտրվեց, երաժիշտները շարունակեցին նվագել, ես արագ օղի խմեցի, որ կարողանամ երգել: Անգամ այդ վիճակում համերգներն ամենակայացածն էին, քանի որ մարդիկ գոհ էին, ծափահարեցին, պարեցին ու հուզվեցին: Եթե որեւէ բան պլանավորածի պես չի անցնում, չի նշանակում՝ աշխարհի վերջն է, պետք է ազատ լինել ու անկեղծ հանդիսատեսի հետ: Եթե կիթառն ընկնում է, վերցրու այն ու շարունակիր համերգը:

21


2009-ին «Հայ Սուպերսթար»-ին եմ մասնակցել, թող չնեղանան, բայց սխալ բան են սերմանում մարդկանց մեջ: Ժյուրին խորհուրդ է տալիս, թե ինչպես զգալ երաժշտությունը, ուզում էին երգիչը կոտորի իրեն: Բեմում երաժիշտը պետք է շարժվի այն ժամանակ, երբ ուզում է: Դեռ երեխա էինք, շատ բան չգիտեինք էլ, այդ ժամանակ կոտոշներս տնկեցի ու մտածեցի, որ ինչ-որ բան է պետք անել: Երբ կայանում ես, հասկանում ես, որ նման խորհուրդներով երաժիշտ չեն հասունացնում: Դու ինքդ ես զգում՝ ինչպես քեզ պահել բեմի վրա, որոշ համերգների ժամանակ պարում եմ, մյուսի ժամանակ՝ պարզապես կանգնած մնում:

Շաքե. Հետաքրքիր է, որ ես Վիգենին տեսել եմ «Սուպերսթար»-ի ելույթի ժամանակ ու շատ տպավորվել:

-Երկուսդ էլ օգնում եք մարդկանց, բուժում եք նրանց ֆիզիկապես ու հոգեպես: Ո՞րն է ձեր աշխատանքի ամենասիրուն ու չերեւացող կողմը:

Շաքե. Իմ աշխատանքը չերեւացող է, պացիենտը միշտ վիրաբույժին կամ թերապեւտին է շնորհակալ լինում, մենք բժշկի օգնականներն ենք ու կուլիսների հետեւում ենք մնում: Երբ հետազոտում եմ մարդուն, նրան ներսից եմ տեսնում, երբեք չգիտես՝ ինչի ականատես կդառնաս: Շատ ավելի զգոն ես, որ ոչինչ բաց չթողնես, քանի որ բժշկին օգնելու ես ճիշտ բուժել հիվանդին: Ինքնաբավ գործ է, քեզ պետք ես զգում:

Վիգեն. Ամենասիրուն պահը ձայնագրություններն են, երբ ստուդիայում երգի գործիքավորման վրա ես աշխատում, գիտես ամեն գործիքի տեղը, երբ պետք է հնչի ու ինչպես:

-Շաքե, Ինստագրամում շատ ակտիվ եք, ուղիղ միացումներ եք անում ու օգտատերերին հուզող բժշկական հարցերին պատասխանում, ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:

Շաքե. Սովորական էջ ունեի, ընկերուհիս էր ինձ գրանցել: 2016-ին մարզման տեսահոլովակ տեղադրեցի, ու բավական մեծ արձագանք եղավ: Մի օր որոշեցի մեր բժիշկներից մեկի հետ ուղիղ միացում կազմակերպել ու պատասխանել մարդկանց հարցերին: Երկու օրվա ընթացքում 40 հազար դիտում եղավ, հետեւորդները սկսեցին ավելանալ, ու հասկացա, որ բժշկությունը պետք է բերել այդ ժամանակ դեռ դատարկ տարածություն: Ուրախ եմ, որ ինձ սկսել են վստահել, բայց նաեւ պատասխանատու է, եթե այլ բլոգերի հարցնում են, թե հագուստը որտեղի՞ց է գնել, ինձնից ուզում են իմանալ՝ ինչ անել երիկամի վրա գոյացության դեպքում: Առցանց հարթակում չի կարելի դեղ նշանակել, ուղղորդելով եմ օգնում:

21


Ընտանիքը

-Կհիշե՞ք ձեր առաջին հանդիպումն ու ի՞նչ հիշողություններ ունեք այդ օրվանից:

Վիգեն. Առաջին անգամ 2012 թվականի օգոստոսի 26-ին ենք հանդիպել:

Շաքե. Ուխ, ինչ լավ հիշում է (ծիծաղում է, -հեղ.):

Վիգեն. Շաքեն իր մայրիկի հետ եկել էր հանգստանալու ու ես Բարսելոնայի օդանավակայանում դիմավորեցի նրանց:

Շաքե. Վիգենի հորաքրոջ աղջիկը եւս բժիշկ է, նա խորհուրդ էր տվել ծանոթանալ Վիգենի երգերին: Լսելուց հետո մայրիկիս ասացի, որ ֆոնոգրամա է ու ինքը չի երգում: Մի քանի օրից Ֆեյսբուքով գրեց ինձ, նա էլ իմ երգերն էր լսել ու ասաց, որ հավանել է: Նամակագրություն սկսվեց, ընդհանուր հետաքրքրություններ ունեինք: Այդ ամառ ավարտում էի համալսարանն ու իմ երազանքն էր Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիան տեսնել: Մայրիկս տոմս գնեց, ու Վիգենը մեզ դիմավորեց:

Վիգեն. Դե, դիմավորեցի, ամուսնացանք:

- Հաստատ ամեն ինչ այդքան արագ չի տեղի ունեցել, մանրամասները բացահայտեք:

Շաքե. Շատ լակոնիկ է Վիգենը:

Վիգեն. Ճանապարհեցի 2 շաբաթ անց ու հասկացա, որ լավ էլ աղջիկ էր, դժվար էր առանց իրեն: Ուզում էի գալ Երեւան, բայց չէր ստացվում, խոստովանեցի, որ դուրս գալիս է: 2013-ի ապրիլին անակնկալ արեցի ու ժամանեցի Երեւան, ապա հուլիսին Շաքեի տարեդարձին եկա ու Ամանորի գիշերը:

Շաքե. Ամեն ինչ շատ ռոմանտիկ էր անում, այնպես էր կազմակերպում, որ կռվենք, մի ամբողջ օրով կորչում էր, մեկ էլ զանգում էր ու ասում, որ դուրս գամ պատշգամբ, իսկ ներքեւում ինքն էր լինում ծաղիկներով: Կամ ասում էր նվեր է ուղարկել, պետք է վերցնեմ, քանի որ չի հասցրել առաքել: Մտածում էի՝ հլը սրան տես, դու մի ասա՝ ինքն է տալու: Ժամանակին շատ ռոմանտիկ էր Վիգենը:

Վիգեն. Հիմա էլ եմ ռոմանտիկ: Առաջին անգամ մտածում էի՝ ինչ ուղարկեմ, որ ե՛ւ հաճելի լինի, ե՛ւ հասկանա՝ դուրս գալիս է, ու պատասխանի որեւէ կերպ:
Շաքե. Անհաջող մի բան էիր արել:

Վիգեն. Ծաղկեփունջ էի ուղարկել ու հետն էլ 2 անկապ նվեր: Ինչ ուզում էի, ստացվեց:

21


-Իսկ առաջին փոխադարձ խոստովանությունը ե՞րբ եղավ:

Վիգեն....

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր