Դեպի վեր

246 դպրոց, 1724 մասնակից. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքը մեծ հետաքրքրություն է առաջացրել

armenpress.am05/13/2022, 9:06

246 դպրոց, 1724 մասնակից. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքը մեծ հետաքրքրություն է առաջացրել

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 14-ին: Եզրափակիչ մտած 12 դպրոցի թիմերը կմրցեն միմյանց հետ Դիլիջանում, Պարզ լճի մոտակայքում՝ հաղթահարելով 4 կմ տարածությունը: Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին:

«Կազմակերպելու և անցկացնելու համար ունեցել ենք սուղ ժամանակ: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում ենք իրականացրել կազմակերպչական աշխատանքները: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլը տարածաշրջանային փուլն է, որին մասնակցել են Հայաստանի մարզերը, Երևանը, Արցախը: Առաջին փուլին մասնակցել է 246 դպրոց, ընդհանուր աշակերտների թիվը 1724 է: Երկրորդ փուլին մասնակցում է 12 դպրոց, 84 աշակերտ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Թիմում պետք է լինեն միևնույն դպրոցի աշակերտները: Յուրաքանչյուր դպրոցի թիմում պետք է լինի 7 հոգի՝ 2 աղջիկ, 5 տղա: Եզրագիծը հաղթահարելուց հետո մասնակիցների գումարային միավորներով կորոշվի հաղթողը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած դպրոցները, աշակերտներն ու նրանց ուսուցիչները կստանան դրամական պարգևներ: Մասնավորապես, առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղի համար նախատեսված է 2,5 մլն դրամ, երրորդ տեղի համար՝ 1,5 մլն դրամ: Պարտադիր պայման է, որ դպրոցի պարգևներն օգտագործվեն կամ մարզադահլիճների վերանորոգման, կամ մարզագույքի ձեռք բերման համար:

«Որոշվել է խրախուսել նաև մանկավարժների աշխատանքը՝ պարգևատրել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր