Դեպի վեր

Չնայած արգելքին` վարորդները խախտումներ են անում․ ճանապարհային ոստիկանությունը դիմել է դատախազություն

slaq.am08/19/2018, 7:18

Չնայած արգելքին` վարորդները խախտումներ են անում․ ճանապարհային ոստիկանությունը դիմել է դատախազություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարելով ՃՈ արգելքները` ազատ շրջել են հանրապետությունում: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Օրինակ, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից անցած տարեվերջին որոշում է կայացվել վեց ամսով Ռաֆայել Զաքարյանին զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն վերջինս մարտի 18-ին Երեւանի Մ.Մելիքյան փողոցում վարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Իսկ ահա մեկ այլ քաղաքացուն` Լեւոն Պողոսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 11-ին Երեւանի Վաղարշյան փողոցում առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Սակայն ՃՈ ծառայողը կանգնեցրել է եւ պարզվել է, որ նա զրկված է եղել մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Կարեն Գրիգորյանը ՃՈ աշխատակիցների կողմից կայացված որոշման համաձայն վեց ամիս ժամկետով զրկված լինելով մեքենա վարելու իրավունքից` իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 66 կմ հատվածի խաչմերուկի տարածքում վազանց կատարել, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի` նման օրինակները բազմաթիվ են: Նրա խոսքերով` անձին ինչ-ինչ պատճառներով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից հնարավորություն ունի զրկել ե՛ւ դատարանը, ե՛ւ ճանապարհային ոստիկանությունը: «Դատարանը քրեական գործերով` վթարների, վրաերթերի դեպքերով կարող է զրկած լինել անձին մեքենա վարելու իրավունքից, իսկ ճանապարհային ոստիկանությունը` իրավախախտման համար: Օրինակ, ոչ սթափ վիճակում կրկին անգամ վարելու դեպքում անձը կզրկվի մեքենա վարելու իրավունքից: Բայց կան դեպքեր, որ զրկված վիճակում անգամ շարունակում են տրանսպորտային միջոց վարել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա` սա արդեն համարվում է հանցագործություն:

«Երբ մենք հայտնաբերում ենք, որ անձը զրկված է, բայց չնայած սրան` շարունակել է վարել, անմիջապես նյութեր ենք նախապատրաստում եւ ուղարկում քննչական մարմիններին: Քննչական մարմինների կողմից եթե հիմնավորվում է նրա այդ հանցավոր արարքը, ուղարկվում է դատարան: Մեզ մոտ կա ծրագրային տեխնիկակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր