Դեպի վեր

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նոր «ռեկորդ» է սահմանվել

azatutyun.am05/23/2020, 5:06

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նոր «ռեկորդ» է սահմանվել

Կորոնավիրուսի ևս 374 նոր դեպք, ևս 3 մահ. մահացածները 86 և 54 տարեկան կանայք են և 74 տարեկան տղամարդ, հաղորդվում է, որ ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ Մահացել է ևս 4 մարդ, որոնք ունեցել են կորոնավիրուս, սակայն ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, «մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով»: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում 32 է, իսկ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը` արդեն 77։

«Ուղղակի կորոնավիրուսով վարակվելը որոշակի պրոցեսների արագացման կամ սրացման պատճառ կարող է դառնալ և, ցավոք սրտի, ունենանք մահվան ելք: Այս հիվանդությունը կարող է պատճառ դառնալ բուն հիվանդության խորացման, նաև թոքաբորբերի բարդության»,- ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Բուժվածների թիվն ավելացել է 62-ով, հասել 2 հազար 936-ի, այս պահին փաստացի բուժվողները 3 հազար 257-ն են։ Նրանցից 27-ին միացված են շնչառական սարքեր, ծայրահեղ ծանր են 54-ը, ծանր՝ 232-ը։ Երեկ հաստատված 374 դեպքերի թվով Հայաստանը նոր «ռեկորդ» է սահմանել.- «Հիմնականում գերակշիռ մասն այս դեպքերի կազմում են այն պացիենտները, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, նաև իհարկե այս համաճարակաբանական վերլուծության արդյունքների փաստարկներով ունենք, որ մեկ հիվանդն ասենք ընտանիքի անդամներին է վարակել, և նաև ունենք օջախայնություն` ընտանեկան դեպքերով»:

Կորոնավիրուսին հատկացված վերակենդանացման բաժանմունքներում եղած 202 մահճակալներից 152-ն երեկվա դրությամբ զբաղված էին։ Ինչպես նշեց նախարար Արսեն Թորոսյանը, ազատ այս 50 մահճակալների զբաղեցման դեպքում կա պլան Բ՝ կորոնավիրուսի բուժման գործում ներգրավել երկրի բոլոր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները, սակայն դա իր հերթին այլ վտանգներ ունի.- «Դա կարող է լինել անխուսափելի ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա իհարկե ստիպված քայլ կլինի, բայց նաև իր հետ բերելու է ավելի վատ ինչ-որ առումով սցենարների բուժաշխատողների վարակվածության առումով, հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, և իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա նաև կորոնավիրուսով»:

Ամեն ինչ կախված է վարակված մարդկանց վարքագծից

Մայիսի սկզբից գրեթե ամբողջությամբ տնտեսական գործունեության սահմանափակումները վերացրած Հայաստանում արդեն հանդիպում են արտադրամասերում վարակի նոր դեպքեր, ասում է համաճարակաբան Լիանա Թորոսյանը՝ հիշեցնելով` մեկ մարդը կարող է փակ տարածքներում մի քանի անգամ տասնյակ մարդկանց վարակել, եթե չպահպանի պարետատան պահանջները.- «Ռիսկը բավականին բարձր է: Իհարկե, արտադրություններ կան, որոնք ավելի շատ սրտացավ են մոտենում, արտադրություններ էլ կան, որ ինչքան էլ միջոցառումները ձեռնարկես, բայց գաղտնի շրջանով տվյալ աշխատակիցը, գալով ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր