Դեպի վեր

Տրամագծորեն հակառակ վարկածներ Բոլթոնի հրաժարականի շուրջ

azatutyun.am09/11/2019, 12:24

Տրամագծորեն հակառակ վարկածներ Բոլթոնի հրաժարականի շուրջ

Սպիտակ տան ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը` Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը համալրում է Թրամփի վարչակազմը  անսպասելիորեն լքած գործիչների պատկառելի ցանկը:

Բոլթոնի հրաժարականի մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան: Իր առանցքային խորհրդականներից մեկի պաշտոնանկության մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց Twitter-ում՝ որոշելով չխախտել ձևավորված ավանդույթը:

«Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տունը իր կարիքն այլևս չունի: Ինչպես և իմ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ, ես ևս կտրականապես համաձայն չէի նրա շատ առաջարկներին: Այս իսկ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան», - գրել է Թրամփը:

Ուշագրավ է, որ հրաժարականին նախորդած իրադարձությունների` Բոլթոնի ներկայացրած տարբերակը տրամագծորեն տարբերվում է Թրամփի վարկածից:

Twitter-ի իր էջում Ջոն Բոլթոնը գրել է․ - «Երեկ երեկոյան ես հրաժարականի առաջարկով հանդես եկա: Նախագահ Թրամփը դրան ի պատասխան ասաց` արի դրա մասին խոսենք վաղը»:

Եվ քանի դեռ Վաշինգտոնում փորձում են հասկանալ, թե Սպիտակ տան ներկայացուցիչներից որ մեկի վարկածն է ավելի մոտ իրականությանը, ամերիկյան լրատվամիջոցները արձանագրում են, որ Բոլթոնի հրաժարականի արդյունքում առավել շահած գերատեսչությունը Պետդեպարտամենտն է: Վերջին ամիսներին Վաշինգտոնում համառ լուրեր էին շրջանառվում պետքատուղար Մայք Փոմփեոյի և Ջոն Բոլթոնի սուր հակասությունների մասին:

«Արդյո՞ք Բոլթոնի հրաժարականով ձեր գործը կթեթևանա»․ - երեկ երեկոյան պետքարտուղարին նման հարց ուղղեց Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից մեկը:

«Ես չեն անդրադառնում ներքին աշխատանքային խնդիրներին, թե ինչպես է ամեն ինչ կատարվում: Ես տեղյակ եմ, որ այս թեման ցավալիորեն երկար ժամանակ է քննարկվել: Կարող եմ միայն ասել, որ եղել են դեպքեր, երբ ես և դեսպան Բոլթոնը մեր հետագա գործողությունների վերաբերյալ տարակարծություններ ենք ունեցել», - հայտարարել է Փոմփեոն:

Ջոն Բոլթոնը երրորդ պաշտոնյան է, որ Թրամփի նախագահության ընթացքում զբաղեցրել է Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը: Բոլթոնը Սպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր