Դեպի վեր

Ucom-ի Level Up փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TikTok, Spotify, Coursera

armenpress.am06/15/2021, 3:00

Ucom-ի Level Up փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TikTok, Spotify, Coursera

Օրերս Ucom ընկերության կողմից ներկայացված ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Ընկերությունը ներկայացնում է դրանցից 3-ը՝ կրթական, ժամանանցային և երաժշտական ուղղվածության:

Coursera

Միջազգային ասպարեզում առցանց դասընթացների համար նախատեսված հայտնի ամերիկյան Coursera հավելվածում հասանելի են գիտելիքի տարբեր ոլորտներին վերաբերող բազմահազար նյութեր: Այս ծրագրի ստեղծողները գործակցում են միջազգային ճանաչում ու բարձր որակավորում ունեցող ավելի քան 200 բուհերի հետ: Դրանցից է Կոլումբիայի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ստենֆորդի համալսարանը, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտը և այլն:

Դասընթացների տևողությունը 4-12 շաբաթ է։ Դրանք ներկայացված են շաբաթական 1-2 ժամ տևողությամբ տեսադասախոսությունների ձևաչափով և ներառում են առաջադրանքներ, վարժություններ, երբեմն նաև՝ ավարտական նախագիծ կամ քննություն: Այս հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու իրենց հետաքրքրող մասնագիտությանը վերաբերող դասընթացների, շփվելու այլ բուհերի ուսաողների հետ, նաև հանձնելու քննություններ՝ ստանալով որակավորման վկայականներ և դիպլոմներ:

«Ժամանակակից աշխարհում մարդիկ աշխատում են առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա 24 ժամերը։ Ucom-ում մենք հաշվի ենք առել բազմաթիվ հավելվածների տարածվածությունը հատկապես երիտասարդների շրջանում և մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

TikTok

Լայն տարածում ստացած այս ժամանցային սոցիալական հարթակը նախատեսված է կարճ երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու, ուղիղ եթերներ միանալու և հաղորդագրություններ փոխանակելու համար: Հայաստանում էլ այն շատերի համար դարձել է ճանաչված դառնալու ամենահեշտ ուղիներից մեկը: Շատուշատ երիտասարդներ, այսօր ՏիկՏոկ-ում հայտնի լինելու շնորհիվ, նկարահանվում են տա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր