Դեպի վեր

Որակյալ կինոն կարևոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը

1in.am02/20/2018, 1:12

Որակյալ կինոն կարևոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հովանու ներքո ստեղծվել են կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների ու կասկադյորների պրոֆեսիոնալ գիլդիաներ: Դրանց առաջնային խնդիրն է լինելու համախմբել կինոմասնագիտությունների ներկայացուցիչներին, արդյունավետ աշխատանքի համար ստեղծել մասնագիտական միջավայր եւ ստեղծագործական մթնոլորտ: Գիլդիաների ղեկավար մարմիններն արդեն ընտրվել են: Անդամակցության գործընթացը սկսվել է: Փետրվարի 20-ին առաջին անգամ դրանց նախագահների մասնակցությամբ հրավիրվել էր համատեղ ասուլիս:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ գիլդիաների ամբողջական կայացումը կարող է մեծ ազդեցություն ունենալ կինոքաղաքականության գործում: Այն կպաշտպանի կինոմասնագետների շահերն ու իրավունքները, կնպաստի կինոմթնոլորտի ձեւավորմանը, ինչի արդյունքում կունենանք ներկայանալի կինոարտադրություն. «Վերջերս նաեւ մշակվել ու ընդունվել են կանոնակարգերը: Այդ է պատճառը, որ շատերը դեռեւս չեն պատկերացնում գիլդիաների կարեւորությունը կինոարտադրության գործում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հասկանալի կլինի դրանց արդյունավետությունը: Ճիշտ է՝ շատ մեծ կինեմատոգրաֆիստական երկիր չենք, բայց կարող ենք դառնալ: Փոքր երկրների համար առաջնային է որակյալ կինո արտադրելը, որովհետեւ այն կարեւոր միջոց է եւ զենք: Այնպես որ, գիլդիաները գալիս են ավելի ուժեղացնելու կինոմթնոլորտը»:

Կինոդերասանների գիլդիայի նախագահ Վիգեն Ստեփանյանի խոսքերով` գիլդիաների ստեղծման նպատակը համախմբումն է ընդհանուր գաղափարի ու ստեղծագործական գործունեության շուրջ:

Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր