Դեպի վեր

Գյումրին նշում է քաղաքի օրը

armenpress.am09/18/2021, 1:06

Գյումրին նշում է քաղաքի օրը

Համավարակով պայմանավորված ավանդական դարձած «Գյումրու օր» տոնակատարությունն այս անգամ անցավ առանց մասսայական միջոցառումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնին ներկա էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր պետք է Գյումրիով քայլեմ և շնորհավորեմ մարդկանց, գյումրեցիներին, այս հիասքանչ քաղաքի տոնը շատ կարևոր է բոլորիս համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

Օրվա առթիվ նախկին կենտրոնական գրադարանի տարածքում բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը: Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Քանդակագործի որդիների՝ Վահե և Միքայել Սողոյանների նախաձեռնությամբ քանդակագործի՝ Մոսկվայի իր արվեստանոցում եղած քանդակների մի մասը տեղափոխվել է Գյումրի՝ նվեր հայրենի քաղաքին՝ մշտական ցուցադրության հուշատուն-ցուցասրահում ներկայացվելու։ Տոնի առթիվ ամենալավ նվերը Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթինն էր՝ երկար տարիներ տնակային անհարմարավետ պայմաններից հետո համույթը տեղափոխվեց նոր հարմարավետ քարե շինություն:Մերկուրովի անվան նկարչական դպրոցն էլ նշեց հիմնադրման 100-ամյակը: Օրվա ընթացքում իր 30 ամյակը նշեց նաև «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը:

Գյումրու Ղանդիլյան 49 հասցեում տեղի ունեցավ երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանի պատկերասրահի բացումը, որը ուղեկցվեց «Վերադարձ» անհատական ցուցահանդեսով: 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանը, Թալիշում անցնելով դժոխքի պարունակների միջով, իր փրկության հրաշքով ազդարարեց «Վերադարձ»-ի ավետումը։ Ցուցասրահը ամբողջովին հիմնանորոգվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպության կողմից: Ավելի քան 4 մլն դրամ գումարի շրջանակներում տեղադրվել են պատուհանները, կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են մարտին ու տևել 2 ամիս:

Օ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր