Դեպի վեր

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

slaq.am07/11/2019, 2:18

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.

«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:

Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն՝ հատկացումների վերաբերյալ:






ՏԵՂԵԿԱՆՔ


Այսօրվա Կառավարության որոշմամբ՝նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների՝ ձեռքբերման ներդրումային ծրագրեր:

ֆիզիկա` XRF (ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիա) սպեկտրոմետրի ձեռքբերման նպատակով,

մոլեկուլային ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր ձեռք բերելու նպատակով` ԴՆԹ-ի հետ տարբեր հակաուռուցքային պրեպարատների (ցիսպլատին, տրանսպլատին, պորֆիրիններ և այլն) հետ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ իրականացվող հետազորությունների համար,

գիտություններ կյանքի մասին` Ատոմական ուժային մանրադիտակ ձեռքբերելու նպատակով, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և' կենսաբանական, և' ֆիզիկական, և' քիմիական, և' նյութաբանական ոլորտում, ինչպես նաև լայն կիրառվում է դեղորայքի սքրինինգի ժամանակ,

քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ ձեռքբերելու նպատակով,

ռադիոէլեկտրոնիկա/երկակի` ռադիոլոկացիայի, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր ձեռքբերելու նպատակով,

ռադիոէլեկտրոնիկա/երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ ձեռքբերելու նպատակով,

հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի ձեռքբերման նպատակով:


Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 28000.0 հազ. դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր