Դեպի վեր

Սարյան փողոցի սրճարանները պատրաստ են աշխատանք տալ Օպերայի տարածքում անաշխատանք մնացած մարդկանց. քաղաքապետ

armtimes.com03/14/2019, 6:30

Սարյան փողոցի սրճարանները պատրաստ են աշխատանք տալ Օպերայի տարածքում անաշխատանք մնացած մարդկանց. քաղաքապետ

Քիչ առաջ Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Զրույցը երեկ ու այսօր մամուլի ու համացանցի հրապարակումների թոփերը զբաղեցնող Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ էր:

Քաղաքապետը նախ նշեց, որ երբ սրճարանները վերանան, վերականգնվի կանաչ գոտին, իրապես երեւանցիներին կվերադառնա Օպերայի տարածքի շունչը, որը եղել է: Տարածքում կլինի կանաչ գոտի: Իսկ թե ինչ ծառատեսակներ ու բուսականություն կլինի, կզբաղվեն ու կներկայացնեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունն ու մասնագետները:

Աշխատատեղերից մարդկանց զրկելու, գործազուրկների թիվն ավելացնելու մասին խոսելիս Հայկ Մարությանը նշեց, որ նախ, նշվող թիվը ուռճացված է.

«Իրականում խոսքը ոչ թե հարյուրավոր մարդկանց, այլ շատ ավելի քիչ՝ մոտ 2 տասնյակ մարդու մասին է: Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաեւ Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք, մեզ համար այդ մարդիկ նույն երեւանցիներն են, մեր համաքաղաքացիները»:

Պարզաբանելով 2 օրերի ամբողջ աղմուկը, մեղադրանքներն այն մասին, որ տարածքի սեփականատերերն ու վարձակալները պատշաճ չեն ծանուցվել, Հայկ Մարությանն ասաց.

«Սեփականատերերը ոչ մի կոնտակտի դուրս չեն եկել, քաղաքապետարանի աշխատակիցներն են միշտ կապ հաստատել: Ամեն ինչ արվել է մաքսիմալ մեղմ, ես ինքս եմ հատուկ հանձնարարել՝ ամեն ինչ անել մեղմ, մարդկային:

Նախ, ծանուցումները ժամանակին ուղարկվել են, ստացել են բոլոր 3 տնտեսվարող սուբյեկտները, կան ստորագրություններ, որտեղ նշում են, որ խնդրում են մենք ինքներս ապամոնտաժենք, տեղափոխենք գույքը: Բացի այդ, խոսել ենք հենց տնօրենների հետ, աս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD485.5487.5
EUR549554
RUR7.517.6
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր