Դեպի վեր

Գիտուժ. Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը

panorama.am05/11/2022, 7:54

Գիտուժ. Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը

Տես նաև`Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք

Երեկ՝ մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։

Նախաձեռնությունը կարճ ներկայացնում է քննարկման ընթացքում հնչած մտքերը։

Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների բյուջեն ամբողջությամբ չի յուրացվում՝ անգամ պատերազմից հետո

Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ վերաբերմունքը չի փոխվել։

Նման վերաբերմունքը կարող է ունենալ երկու պատճառ. առաջինը պաշտպանական կարողությունները զարգացնելու ցանկության բացակայությունն է, երկրորդը՝ դա անելու անունակությունը, երբ չես կարողանում նպատակներ ձևակերպել և դրանք իրականացնելու համար կադրեր գտնել։ Երկու մոտեցումն էլ մեր դեպքում անընդունելի է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է բազմաշերտ գոյաբանական մարտահրավերների առջև. Գիտուժի անդամ, «EarlyOne» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյան։

Ըստ Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ պետական տարբեր ատյաններում շատ է խոսվում այն մասին, որ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» համար Կառավարությունը բյուջեով գումարներ հատկացնում է, սակայն մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում։ «Պատկերացնում եք՝ ինչ կլիներ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, եթե այդ պետության կողմից ստեղծված Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) չկատարեր իր գործառույթը՝ հետազոտություններ չաներ, ընկերությունների առջև նպատակներ չդներ՝ խնդիրներ իջեցնելով, պատվեր չձևակերպեր։ ԱՄՆ-ում կլիներ նույն վիճակը, ինչ մեզ մոտ է. պետությունը կհատկացներ գումարներ, և դրանք չէին յուրացվի, քանի որ ոչ մի առանձին ընկերություն ունակ չի լիովին մարսել առկա խնդրիրների ամբողջականությունը, դա պետության գործառույթն է։ Այդ նպատակով է ստեղծվել DARPA-ն՝ մասնագետներով հագեցված այն գաղափարական կենտրոնը, որը հետազոտություններ է անում, ուրվագծում է պետության համար առաջնահերթությունները, ֆինանսավորում է պաշտպանական բնագավառում արդիական և կարևոր գիտական ուղղությունները և այլն»։

Գրեթե նույն գործառույթը կատարելու համար է Հայաստանում ստեղծվել ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ), բայց երկու տարի է՝ այն նախագահ չուներ, և հատկացված բյուջեներն անդընդհատ կրճատվում են։ Հիմա նախագահ նշանակել են, բայց չկա ռազմավարություն և այդ ռազմավարությանը համապատասխանող ծրագրեր։

Պարզաբանում։ 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։

2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։

Ըստ Գիտուժի անդամ, «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանի՝ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանում այս մոտեցումն անընդունելի է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Չի կարելի նստել և սպասել, որ տարբեր ընկերություններ ձեզ մոտ կգան իրենց նախագծերով և քանի որ իրենք չեն գալիս կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն։

Ռազմարդյունաբերական հետազոտությունների պատվերը պետք է ակտիվորեն ձևավորվի եւ բխի զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման կարիքներից, վերջինս էլ զինված ուժերի համապարփակ վերափոխման կարիքներից։

Շարունակելով թեման՝ Մանուկ Հերգնյանը նշում է, որ խնդիրը խորանում է նաև այս բնագավառում պատվերների ձևավորման մոտեցման հետևանքով, որն ավելի շատ պատրաստի ապրանքի գնման տրամաբանությամբ է կառուցված՝ ներառելով նաև պատժի մեխանիզմներ։ Բացակայում է ռիսկի որոշակի մակարդակի թույլտվությունը, իսկ ինովացիան առանց ռիսկի չի լինում։ Հարկավոր է ոլորտում վստահության որոշակի դաշտ ստեղծել, որպեսզի այն զարգանա։

Հայաստանում գիտություն զարգացնելու համար պետք է ռեսուրսների գնահատում, նպատակների հստակեցում, հավակնոտ ռազմավարությունների մշակում և իրագործում

Ըստ «Գիտուժի» անդամ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ աշխատանքների զարգացման համար հարկավոր են բնագավառային ռազմավարություններ՝ գերակա գիտական ուղղություններում։ Օրինակ՝ արհեստական բանականության (AI) բնագավառում Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, և այն նպատակային զարգացնելու դեպքում՝ մենք կարճ ժամանակում կարող ենք գրանցել լուրջ և շոշափելի արդյունքեր, այդ թվում՝ նաև պաշտպանական բնագավառներում։

Զուգահեռ պետք է իրականացվեն գիտական համայնքի ծերացումը կանխող մասշտաբային ծրագրեր։ «Հայաստանում գիտաշխատողների քանակի շարունակվող նվազումն աղետալի չափերի է հասնում, և դրա դեմն առնող ծրագրերն իրենց մասշտաբներով անհամատեղելի են։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է նման ահազանգող թվերով գիտական համայնքի ծերացումը տեսնել և պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը տարիներով 200 թողել կամ ֆունդամենտալ գիտության համար հատկացրած այս տարվա բյուջեից (25 մլրդ դրամ) միայն 1 մլրդ դրամ հատկացնել նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են գիտության երիտասարդացմանը, արտասահմանցի գիտնականների ներգրավմանը»,- նշում է Արտավազդ Մինասյանը։

Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ։ Իսկ գիտության հարկավոր է «նոր արյուն»՝ երիտասարդ գիտնականների ներհոսք և արտասահամանցի գիտնականների ներգրավում

2021թ. Կառավարու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր