Դեպի վեր

Վանաձորի պետական համալսարանի նկուղում գործած սաունան ու չարաշահումները ջրի երես են հանվել

azatutyun.am05/23/2020, 7:00

Վանաձորի պետական համալսարանի նկուղում գործած սաունան ու չարաշահումները ջրի երես են հանվել

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն անընդունելի է համարում շոքեբաղնիքի առկայությունը բուհի վարչական շենքի նկուղում և մտադիր է՝ առաջիկայում վերափոխել այն այլ կառույցի, որը նախատեսված կլինի ուսանողների մարզումների համար։

Այս տարվա մարտի 1-ին ընտրված ռեկտորը մի քանի օր առաջ բուհի մասնաշենքերում կատարած շրջայցի ժամանակ չգործող շոգեբաղնիք էր հայտնաբերել և այդ մասին բարձրաձայնել հոգաբարձուների խորհրդի նիստին։

«Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, որ սրահում, որ հիմա մենք կատարում ենք մեր հոգաբարձուների խորհրդի նիստը, իմացեք, որ մեր պադվալային հարկում կա սաունա: Բնական է՝ ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, դա ինձ համար, իհարկե, շատ տհաճ դեպք է եղել, որը ես բարձրաձայնում եմ ձեզ», - ասաց Սահակյանը:

Բուհի նկուղում պատահականորեն հայտնաբերված շոքեբաղնիքը կառուցվել է 2003 թվականին համալսարանի վարչական շենքի հետ միասին։ Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասը դատապարտեց բուհի նկուղում շոքեբաղնիքի առկայությունը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց՝ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան և պետք է խնդիրը իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա դառնա։

«Սաունան, եթե կառուցվել է, ծախս է արվել, չէ՞, եթե արվել է բուհի միջոցներով, այդտեղ քրեորեն արդեն պատժելի արարքներ է, և ինչ-որ մեկի կամ մի քանիսի համար է դա արվել, հետևաբար, պետք է էդ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն: Եթե պարզվի կոնկրետ անձ կամ անձինք, որոնք օգտվել են սաունայից, ես կարծում եմ, որ էդ մարդիկ այլևս պետք է այս բուհում չաշխատեն», - նշեց մարզպետը:

Բուհի երկարամյա դասախոսները, որոնք նաև հոգաբարձուների խորհրդի անդամներ են, զարմանք արտահայտեցին, թե դեռևս 17 տարի առաջ կառուցված սաունայից տեղյակ չեն, երբևէ անգամ չեն լսել այդ մասին։

Օնլայն հարթակում խորհրդի նիստին հետևող, նախկին գումարման ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով ևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է և բուհում դասավանդում է ավելի քան 20 տարի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հարցին ի պատասխան նույնպես ասաց՝ առաջին անգամ է լսում։

«Առաջին անգամ եմ լսում, նույնիսկ չգիտեի, որ նկուղային հարկ էլ կա այստեղ», - ասաց նա:

Համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դասախոս Արթուր Մելիքյանն այստեղ աշխատում է արդեն 20 տարի, հենց այն թվականներից, երբ սկսվել է վարչական շենքի շինարարությունը։ Ասում է՝ ինչպես ինքը, այնպես էլ բոլոր աշխատողները միանշանակ տեղյակ են եղել, որ երկհարկանի շենքում նախատեսված էր կառուցել սաունա՝ դասախոսական կազմի համար։ Բացառում է, որ որևէ դասախոս այդ մասին չիմանար, բայց, եթե անգամ դեմ են եղել դրան, որևէ մեկը չի խոսել այդ մասին։

«Շատերը, որ զարմանում են, որ ոնց սաունա է եղել, էստեղ էլ իմ զարմանքն է գալիս՝ բոլորն էլ տեղյակ են եղել», - ասաց Արթուր Մելիքյանը:

Համալսարանի երկարամյա դասախոսը պնդում է՝ երբեք չի օգտվել սաունայից, բայց կարող էր օգտվել։

Ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոսները նորմալ էին համարում սաունայի գոյությունը բուհ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480484.5
EUR534.5545
RUR6.917.11
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր