Դեպի վեր

Համանախագահների այցի արդյունքը. կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

newmag.am06/14/2018, 1:42

Համանախագահների այցի արդյունքը. կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Իգոր Պոպովը նկատեց` հույս ունեն, որ կվերսկսվի բանակցային գործընթացը: Նախ նախարարների մակարդակով, ավելի ուշ համանախագահները պատրաստ կլինեն աջակցել արտգործնախարարներին իրականացնել հետագա ծրագրերը:

Նոր քայլերի մասին խոսելուն զուգահեռ եռանախագահներն ընդգծել են վերջին երեք գագաթնաժողովների հանձնառությունները: Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն անհրաժեշտ է կատարել: Սա հստակ ուղերձ է` դրանք տապալելու բոլոր փորձերն անարդյունք են: Ամերիկացի համանախագահը վարչապետի հետ զրույցից ուշագրավ մանրամասներով ներկայացնում է հայկական կողմի տրամադրությունները.

«Հետաքրքիր էր լսել նրանց մտքերն ու գաղափարները: Նրանք հետաքրքրված են ունենալ արդյունավետ բանակցություններ և մենք կաջակցենք»:

Շփման գծում զոհված և ծանր վիրավորված մեկական զինծառայող` համանախագահների այցից առաջ: Զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ կուտակումների, տեղաշարժի մասին միջնորդները գիտեն` բոլոր մանրամասներով, բայց հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել: 

Նոր վարչապետը քննարկումների օրակարգ բերեց բանակցություններին Արցախի վերադարձի հարցը: Ֆրանսիացի համանախագահը նկատում է` այդ քննարկումներից առաջ էլ իրենք իրականում աշխատում էին և աշխատում են պաշտոնական Ստեփանակերտի հետ: Ձևաչափի փոփոխությունը պետք է այնպիսին լինի, որից հետո կարողանան շարունակել աշխատանքը:

Կարդացեք նաև.

ՄԻԵԴ կոմունիկացում. ինչպե՞ս կարելի է սանձել ադրբեջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր