Դեպի վեր

2020-ին կասետային ռումբերից տուժածների ամենամեծ թիվն արձանագրվել է ղարաբաղյան պատերազմում․ զեկույց

azatutyun.am09/16/2021, 9:01

2020-ին կասետային ռումբերից տուժածների ամենամեծ թիվն արձանագրվել է ղարաբաղյան պատերազմում․ զեկույց

«Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը փաստում է, որ 2020 թվականին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 107 մարդ։

«Ադրեջանում և Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը և դրանց լայնորեն դատապարտումը, ցույց է տալիս, որ նման զենքերի արգելումը ուժ է հավաքում։ Բոլոր երկրները պետք է դատապարտեն որևէ մեկի կողմից կասետային զենքի ցանկացած օգտագործում, ցանկացած պարագայում», - ասել է մոնիթորինգի համակարգող Մարի Ուերհեմը:

Զեկույցը Ժնևում հրապարակվել է կասետային զենքն արգելող կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-21-ը։

Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանը ու ևս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները մինչև հիմա այդ կոնվենցիային չեն միացել։

Կասետային ռումբերը հարյուրավոր փոքր պայթող տարրերով կամ մեղատի կտորներով լցոնված ռումբեր են, որոնք թիրախների շրջակայքով մեկ մեծ վնասներ են պատճառում, հատկապես քաղաքացիական բնակավայրերում։ Այս տեսակի ռումբերի չպայթած մասերը վտանգավոր են նաև մարտական գործողությունների ավարտից հետո։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` անցած տարվա հոկտեմբերին, HRW իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, ուր նշված էր, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել էին Ստեփանակերտի և Հադրութի դեմ կիրառված ռումբերի հարվածների հետևանքները, պայթած զենքի մնացորդներն ու չպայթած մասերը։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր