Դեպի վեր

Ապրիլյան քառօրյայի քաղաքական պատասխանատուները

1in.am12/9/2019, 1:36

Ապրիլյան քառօրյայի քաղաքական պատասխանատուները

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը դիմել է ԱԺ գործունեությունը ևս վեց ամիս երկարաձգելու հնարավորության համար: Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ մինչ այժմ ուսումնասիրել են հազարավոր գաղտնի էջեր և հարցաքննվել են զինվորներ, որի արդյունքում կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու: Անդրանիկ Քոչարյանը տվել է Յուրի Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, նաև Սերժ Սարգսյանի անունները:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է: Մի կողմից այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր: Մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը, միաժամանակ ստիպելով նաև Ռուսաստանին կանգնել իր հակահայ քաղաքականության փաստի առաջ, որ վարել է մինչև Քառօրյա: Իսկ դա կարևոր հանգամանք է, նկատի ունենալով այն, որ ռուսական քաղաքականությունը վարվել է հայկական ձեռքերով: Կամ՝ նաև հայկական ձեռքերով: Խոսքը այսպես ասած քաղաքական ձեռքերի մասին է: Եվ, եթե ուսումնասիրվում են ռազմական հանգամանքները, ոչ պակաս կարևոր ուսումնասիրության առարկա է քաղաքական հանգամանքների խնդիրը: Եթե չասենք, որ դա առավել կարևոր է, որովհետև, խոշոր հաշվով, որն է, օրինակ, պատերազմի մեջ գտնվող պետության ընդդիմության խնդիրը, կամ որը պետք է լինի այդ ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը: Իհարկե՝ պետությանը կամ ավելի շուտ կառավարությանը մշտապես պահել պատերազմի պատրաստ լինելու ճնշման տակ և անընդհատ բարձրացնել այդ պատրաստության նշաձողը:

Իսկ ինչո՞վ է զբաղված եղել հայկական, այսպես ասած, ընդդիմությունը այն տարիներին, երբ ակնհայտորեն հասունացել է պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ, այդ թվում՝ ռազմավարական դաշնակից համարվող պետության քաղաքականության հետևանքով: Ընդդիմությունը, որ այդ տարիներին արտահայտվում էր այսպես կոչված՝ ոչիշխանական բևեռով, զբաղված է եղել Հայաստանում Ռուսաստան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր