Դեպի վեր

27×20. «Հոկտեմբերի 27». Ինչպե՞ս և ինչո՞ւ Արամ Սարգսյանը քողազերծեց Մեղրիի տարբերակը. բացառիկ բացահայտում

1in.am10/21/2019, 6:06

27×20. «Հոկտեմբերի 27». Ինչպե՞ս և ինչո՞ւ Արամ Սարգսյանը քողազերծեց Մեղրիի տարբերակը. բացառիկ բացահայտում

Այսպես կոչված՝ Մեղրիի տարբերակը բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն ունի, ու թերևս հարկ կա այսօր ևս անդրադառնալու այդ դրվագին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ռուսական պրոպագանդան ու Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած ԶԼՄ-ները զարգացնում էին ոճրագործության, այսպես կոչված, արևմտյան հետքը՝ գեներացնելով այն միտքը, թե տեղի ունեցածը Մեղրիի տարբերակի հետևանք է։ Հասարակության մանիպուլյացիան ավելի համապարփակ դարձնելու համար վկայակոչվում էր այն հանգամանքը, որ ոճրագործ Նաիրի Հունանյանը եղել է Թուրքիայում։

Այն օրերին ոչ ոք հարց չէր տալիս՝ իսկ որտեղի՞ց վստահություն, որ Մեղրիի տարբերակը, որի ամենամեծ ջատագովը Ռոբերտ Քոչարյանն էր, հենց արևմտյան նախաձեռնության հետևանք է։ Նման փաստ գործնականում գոյություն չունի, ավելին՝ ծանրակշիռ փաստեր կան, որոնք վկայում են, որ Մեղրիի փոխանակման չարաբաստիկ ծրագիրը ռուս-թուրքական դավադիր համաձայնության հետևանք է։

Բերեմ մի քանի ծանրակշիռ փաստեր։

Եթե Մեղրիի տարբերակը ամերիկյան պրոյեկտ է, ապա ինչո՞ւ Մոսկվայի ակնհայտ «դաբրոյով» պաշտոնանկ եղան դրա դեմ բացահայտ պայքար տարած ու դավաճանական այդ ծրագիրը խափանած վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Գեներալի պարագայում վիճակն ավելի աբսուրդային էր, որովհետև նա «Մոսկվայի մարդու» համարում ուներ, սակայն ռուսները ոչ միայն թույլ տվեցին նրա պաշտոնազրկումը, այլ նաև՝ ավելի ուշ, կալանավորումն ու աստիճանազրկումը։ Մոսկվային թերևս զայրացրել էր հենց այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանը ու Վաղարշակ Հարությունյանը տապալել էին Մեղրիի փոխանակման ազգադավ ծրագիրը։

Արդեն իսկ կարծես հաստատված փաստ է, որ Նաիրի Հունանյանը եղել է հատուկ ծառայությունների գործակալ, ու, ըստ ամենայնի, նա Թուրքիա է մեկնել հենց Մոսկվայի հանձնարարությամբ ու մեր ԱԱԾ-ի իմացությամբ։ Հայաստանում տեղի չի ունեցել լյուստրացիա, ու վստահությամբ կարող ենք պնդել, որ մեր ԱԱԾ-ն շարունակում է մնալ «ռուսական»։ Ընդ որում, Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքի մասին է խոսում այն փաստը, որ խորհրդարանի չարաբաստիկ նիստից բացակայել են ռուսական կողմնորոշում ունեցող կամ Մոսկվայի ազդեցության գործակալ համարվող դաշնակցականները, ՕԵԿ-ակա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր