Դեպի վեր

«Հիմա տեսա՞ք՝ ուր ենք հասել, ինչ վիճակ է ստեղծվել». Խաղողագործների միության նախագահ

168.am08/25/2019, 4:00

«Հիմա տեսա՞ք՝ ուր ենք հասել, ինչ վիճակ է ստեղծվել». Խաղողագործների միության նախագահ

Արգավանդի խաղողագործներն ահազանգում են, որ իրենց բերքը փչացել է: Սակայն դեռևս հստակ չէ՝ ինչ պատճառով: Հայաստանի խաղողագործների միություն հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև փորձաքննություն չլինի, պարզ չդառնա՝ ինչու է խաղողը փչանում, որևէ հայտարարություն անել չի կարող: Միևնույն ժամանակ հավելեց, որ նման խնդրի մասին այլ տեղերից չի լսել:

Ինչ վերաբերում է խաղողի բերքին, ապա Սարգսյանի խոսքով՝ այս տարի բերքը շատ քիչ է:

«Արարատյան հարթավայրում խաղողի բերքն այս տարի շատ քիչ է. անցած և նախանցած տարվա համեմատ՝ մոտ 50-60 տոկոսով պակաս է: Դա պայմանավորված է բնակլիմայական անոմալ պայմաններով, ոռոգման խնդրով, ոչ ժամանակին գյուղատնտեսական գործողություններով: Եթե անկեղծ լինեմ՝ այս տարի ձմեռը ցուրտ եղանակով աչքի չընկավ, բայց ցրտահարություն եղել է:

Այսքան տարվա գյուղատնտես ենք, բայց խաբուսիկ թվաց, չկարողացանք նկատել այդ պահը: Ոռոգման լուրջ խնդիր ունենք Արարատյան հարթավայրում, եթե մեկը կլինի, որ դա կհերքի, ուրեմն ինքը ստախոս է»,- ասաց Արտակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ բերքը քիչ է, և հետևաբար՝ դժվար թե մթերման խնդիր առաջանա:

«Իսկ գնի հետ կապված, երբ ասում էին՝ գնային բում է լինելու, նման բան տեղի չունեցավ, մենք ունեինք 2015թ. 150 դրամով մթերվող խաղողի գին, այս տարի ունենք նույնը: Ոչ մի փոփոխություն գնային քաղաքականու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477
EUR523.5528.5
RUR7.347.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր