Դեպի վեր

Ինչ կփոխի Բոլթոնի պաշտոնանկությունը Կովկասում. հաստատ ոչ ստատուս-քվոն

1in.am09/11/2019, 1:36

Ինչ կփոխի Բոլթոնի պաշտոնանկությունը Կովկասում. հաստատ ոչ ստատուս-քվոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական, փաստացի ԱՄՆ անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը, որի մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը, փորձագիտական դաշտում առավելապես ասոցացվում է իրանական թեմատիկայի հետ: Սրա պատճառն այն է, որ Բոլթոնի ուշադրության կենտրոնում ընդգծված էր Իրանը, սակայն ակնառու է, որ այստեղ խոսք չի կարող լինել մեկ առանձին վերցված շրջանակի մասին, հատկապես նկատի առնելով և այն, որ Բոլթոնը նաև ինտենսիվ հաղորդակցվում էր ՌԴ ղեկավարության հետ: Դա էլ խոսում է այն մասին, որ նախագահ Թրամփի արդեն նախկին խորհրդականի քաղաքական դիապազոնի առանցքում գուցե իրանյան խնդիրն էր, սակայն ինքնին դիապազոնը դրանով իսկ բավականին լայն էր: Եվ եթե վերցնենք թեկուզ միայն Իրան-Ռուսաստան նկատելի ընդգրկվածությունը կամ «սահմանները», ապա այստեղ ակնառու է նաև, որ Ջոն Բոլթոնի գործունեության շրջանակում առանցքային ներառում ուներ նաև Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը:

Ի դեպ, այս տեսանկյունից հատկապես արժանահիշատակ է 2018 թվականի հոկտեմբերին Բոլթոնի ռեգիոնալ այցը, որը սկսվեց Ռուսաստանից, հետո շարունակվեց Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղով: Ընդ որում՝ այդ երթուղում առանցքային նշանակության քաղաքական հայտարարություններ Ջոն Բոլթոնն արել է թերևս Երևանում: Հիշատակման է արժանի նաև այն, որ Բոլթոնը Վաշինգտոնում ընդունեց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին-առանձին, 2019-ի հունիսին, երբ նրանք մեկնել էին ԱՄՆ մայրաքաղաք հերթական հանդիպումն անցկացնելու:

Ավելին, այդ հանդիպումից հետո հայտարարությունները և մեսիջները հուշում էին, որ Նահանգների մայրաքաղաքում հատկապես Բաքվի առաջ դրված է իրավիճակի կայունությունը վտանգի տակ չդնելու հրամայական: Միաժամանակ նկատելի դարձավ, որ Ջոն Բոլթոնի փաթեթի մեջ է նաև արցախյան հարցը:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր