Դեպի վեր

Հայկական խոհանոցի զարդ ղափաման աշխարհում կշրջի նամականիշի միջոցով

armenpress.am05/17/2021, 11:42

Հայկական խոհանոցի զարդ ղափաման աշխարհում կշրջի նամականիշի միջոցով

«Հայփոստը» մարեց և շրջանառության մեջ դրեց «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմայով նամականիշը: 300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «ղափամա» ուտեստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 17-ին «Մեգերյան կարպետ»-ում: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Նամականիշներն ամբողջ աշխարհում պատմում են մեր մշակույթի մասին, իսկ հայկական խոհանոցն այդ մշակույթի մի կարևոր մասն է: Այն ներկայացնում է մեր ազգի, ժողովրդի պատմությունն ու ավանդույթները»,-ասաց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և հավելեց, որ խոհանոցի թեման շարունակական կլինի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի խոսքով՝ նամականիշները յուրահատուկ հանրագիտարաններ են, որոնք քարոզչական գործիք են արժեքները պահպանելու, գնահատելու, տարածելու հարցում:

ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ տարբեր ճաշատեսակների շուրջ վիճահարույց քննարկումներ հաճախ են ծավալվում, սակայն չի հիշում, որ որևէ մեկը վիճարկի ղափամայի հայկական լինելը: «Ղափաման մեր ազգային խոհանոցի այցեքարտն է»,- ընդգծեց նա:

«Ղափաման տոնածիսական կերակրատեսակներից է: Այն հետաքրքիր է բովանդակությամբ, խորհրդով ու իմաստով: Ղափաման մայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր