Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ներդնում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Վերոնշյալ գործընթացին մասնակցությունն ու համապատասխան արտոնագրի ստացումն ակումբների համար այսուհետ պարտադիր պահանջ է ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակցության համար։ Մասնավորապես, այն ակումբները, որոնք չեն մասնակցի արտոնագրման գործընթացին և/կամ չեն ստանա արտոնագիր, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի՝ ամռանը մեկնարկող առաջնությանը:
ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն ս.թ. ապրիլի 13-ին կայանալիք նիստի ընթացքում կքննի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը իրավունք կունենան մասնակցելու միայն այն ակումբները, որոնք ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կողմից վերոնշյալ նիստի ընթացքում կստանան համապատասխան արտոնագիրը:
Այդ առնչությամբ ՀՖՖ Արտոնագրման բաժինը կազմակերպում է սեմինար-հանդիպում բոլոր այն ակումբների հետ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը: Վերոնշյալ հանդիպումը տեղի կունենա ս/թ փետ...