Դեպի վեր

Եթե Օձունի համար են խնայում, մյուսների բախտն ի՞նչ է լինելու. Օձունի եկեղեցու վերականգնման «առեղծվածը»

yerkir.am10/12/2017, 12:35

Եթե Օձունի համար են խնայում, մյուսների բախտն ի՞նչ է լինելու. Օձունի եկեղեցու վերականգնման «առեղծվածը»

2011-ից սկսած` Օձունի եկեղեցին վերանորոգվում-վերականգնվում է, սակայն ամեն տարի ինչ-որ բան կիսատ է մնում:

2011-ին սկսված և 2014-ին «ավարտված» աշխատանքների ժամանակ /բարերար Մովսես Ձավարյանի ֆինանսավորմամբ/ վերականգնվեց եկեղեցու գմբեթն` իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, ամրացվեցին պատերը: Վերականգման աշխատանքներն այնքան էլ սահուն չանցան` որոշ ժամանակով անգամ դադարեցվեցին դրանք, բարերարն էլ իր հերթին որոշեց` այլևս չֆինանսավորել` մշակույթի նախարարության «ֆոկուսների» պատճառով: Հիշեցնենք, որ այդ շրջանում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը կարծես բարերարից միայն գումարն էր ուզում` բաց ու թափանցիկ չներկայացնելով տարվող աշխատանքներն ու ծախսվող միջոցները: Խնդիրն այնքան լուրջ էր, որ անգամ շուրջ 5000 լոռեցիներ ՀՀ նախագահին նամակ գրեցին` մշակույթի նախարարին ու փոխնախարարին պաշտոնանկ անելու պահանջով:

Սակայն խնդիրը «հարթվեց », և եկեղեցին իբրև թե վերջնական տեսքի բերվեց: Այսօր էլ եկեղեցում բարեկարգման և վերականգնման աշխատանքներ են տարվում, ավելին` Օձունի վերականգնման աշխատանքների 2-րդ փուլը մեկնարկեց այս տարվա գարնանը:

Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Օձունի եկեղեցու սրահների ամբողջականացման հարցը շարունակում է մնալ հրատապ խնդիր, քանի որ արդեն սկսվել են անձրևները և քարերը չեն դիմանում անձրևին` պետք է ծածկի տակ լինեն: Ըստ նրա` անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակը բարեկարգման աշխատանքները մեկ տարով հետաձգել:

«Օձունի եկեղեցին միակն է, որի արտաքին եռակողմ սրահները պահպանվել են, ու մենք խնդիր ունենք մեր ունեցածը պահպանելու ու գալիք սերնդին փոխանցելու: Տեսեք` արտաքին սրահների պահպանման համար երկու գիտամեթոդական նիստ է եղել, այսինքն` ճարտարապետների հետ խոսել ենք: Բացի այդ` 1914-ի լուսանկար կա, որտեղ արտաքին սրահների թաղակապը երևում է, այսինքն` որմնակամարները փրկելու մի տարբերակ կա` թաղակապը պետք է ամբողջացվի` քարից սալակապ պետք է արվի, 4 շարք է պակասում»,-ասում է տեր Վրթանեսը:

Նա նշեց նաև, որ Օձունի եկեղեցին միակ գործող եկեղեցին է 8 գյուղերի համար, ուստի` ինքը 8 գյուղերի բնակիչների անունից է ասում` եկեղեցու արտաքին սրահները պետք է ամբողջացվեն: Տեր Վրթանեսի խոսքով` եղած աղոթասրահն իրենց չի բավարարում, գտածոներ ունեն, որ աթողասրահում են, իսկ եթե ծածկ լինի` արտաքին սրահներում կտեղադրեն դրանք: «Անձրևաջրերը տանիքից թափվում են որմնակամարին, ճիշտ է, հատակից ջրահեռացում է արվել, բայց դիմացն անձրևներ ու ձյուն-ձմեռ: Բարերաը մեծ ներդրում է անել, հիմա ճիշտ պահն է, որ մենք էլ քայլ անենք` 35-40 մլն դրամի խնդիր է: Օրական 200-300 զբոսաշրջիկ է այցելում եկեղեցի ու կարծում եմ, որ նախ բուն եկեղեցին պետք է ամբողջացվի, իսկ բակի բարեկարգումը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր