Դեպի վեր

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝ պետք է պայքարել գրքերի անօրինական տարածման դեմ

armenpress.am05/30/2020, 9:24

Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝ պետք է պայքարել գրքերի անօրինական տարածման դեմ

Հայաստանում մեծ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադարձ կատարելով խնդրին, փաստում է՝ պետք է համախմբվել և համատեղ ուժերով պայքարել անօրինական տարածումների դեմ։

«Այն ոգևորությունն ու ակտիվությունը, որ վերջին տարիներին առկա է գրահարատարկչական դաշտում, կարող է անհետանալ մի պարզ պատճառով, որ սկսվել է մի շարժում, որը, գուցե, ակամա միտված է խորտակելու գրքի ապագան Հայաստանում։ Համավարակի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ։ Սկսեցին չալարել ու հեղինակային իրավունք ունեցող գրքերը դնել համացացնում՝ հեռախոսներով հատիկ-հատիկ լուսանկարելով էջերը կամ սկանավորելով գրքերը։ Որոշ մարդիկ էլ սկսեցին վաճառել գրքերի PDF-ները։ Այս ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք զրուցել ու հասկացել ենք, որ շատերը չեն էլ հասկանում, որ այդ կերպ վնասակար գործ են անում»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը։

Հաշվի առնելով նմանատիպ միտումները՝ հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

«Գիրքը ժամանակակից աշխարհում նաև ապրանք է, գրքով զբաղվող մարդիկ բարձր նպատակներից զատ հետապնդում են բիզնես նպատակներ։ Յուրաքանչյուր գրքի ստեղծման հետևում մեծ թվով մարդիկ են կանգնած՝ հեղինակ, խմբագիր, էջադրող, դիզայներ, տպագրիչ և այլն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր հաջորդ գիրք ստեղծվում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր