Դեպի վեր

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը

slaq.am03/30/2020, 11:42

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել: Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու:
«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով պետք է պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:
«Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա:
Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր