Դեպի վեր

Միասեռականների մասին պատմող «Իսկ հետո մենք պարեցիք» ֆիլմը Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել

azatutyun.am11/9/2019, 5:06

Միասեռականների մասին պատմող «Իսկ հետո մենք պարեցիք» ֆիլմը Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել

Վրաստանում մեծ աղմուկ է բարձրացրել միասեռականների մասին պատմող վրացի ռեժիսորի ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոններում այսօր է:

Թբիլիսիի «Ամիրիանի» կինոթատրոնի մոտ ու հարակից տարածքներում ոստիկանական ուժեր են կենտրոնացված, մուտքի մոտ ոստիկանները միջանցք էին բացել հանդիսատեսի համար: «Ապոլո» կինոդահլիճի մոտ նույնպես ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվել, ավտոկայանատեղին ժապավենով արգելափակված է:

Ֆիլմը կոչվում է «Իսկ հետո մենք պարեցիք»: Ռիժսորը Շվեդիայում բնակվող վրացի Լևան Ակինն է: Ֆիլմի սյուժեն՝ պարարվեստի ստուդիայում պարողներից մեկը սիրահարվում է իր զուգընկերոջը ու նրա կյանքն ամբողջովին փոխվում է:

Վրաստանում ֆիլմի ցուցադրության դեմ բողոքել են «Վրացական մարշ» կազմակերպությունը, ազգայնականները, վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ կառավարությունը, ոստիկանությունը հանձն է առել պաշտպանել բոլորի իրավունքները, ապահովել անվտանգություն հնարավոր սադրանքները, բռնությունները կանխելու համար:

«Ներքին գործերի նախարարության խնդիրներից մեկը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է, անկախ մարդու սեռից, դավանանքից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, քաղաքական համոզմունքներից ու այլ ցանկացած ուրիշ հանգամանքներից», - ֆիլմի պրեմիերայից ժամեր առաջ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը զգուշացրել է, որ ատելության հողի վրա հանցագործությունների արձագանքը կլինի խիստ և արդարացի: Ոստիկանների գործողությունները առաջին հերթին ուղղված կլինեն խտրականության ցանկացած ձևի դեմ և բոլոր քաղաքացիների և իրավաբանական անձանց հավասար իրավունքների ապահովմանը:
«Մենք ևս մեկ անգամ բոլորին կոչ ենք անում պահպանել օրենքի պահանջները, հակառակ դեպքում ոստիկանությունն իր մանդատի շրջանակում անհապաղ կկանխի ցանկացած իր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր