Դեպի վեր

Լիսկան Ֆրանսիայում հանձնվել է ճամբար

1in.am06/29/2020, 6:06

Լիսկան Ֆրանսիայում հանձնվել է ճամբար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Տիկին Համբարձումյան, Ձեր՝ մի շարք դատական գործերով անցնող դատական գործերից ի՞նչ նորություններ կան:

– Առանձնապես նորություններ չունենք, սպասում ենք հունիսի 29-ին դատախազի տեղակալի ընտրությանը, որը զբաղվելու է ապօրինի ծագման գույքի բռնագանձմամբ: Իմ գործը միակն է, որ պատրաստ է: Երբ կառույցը ստեղծվի, երևի առաջին գործը իմը կլինի, որ կմտնեն բռնագանձում տարածելու:

Նաև հուլիսի սկզբին Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մասով առանձնացված գործն է քննվելու Վերաքննիչ դատարանում:

– Սամվել Մայրապետյանի հետ կապված նորություն կա՞:

– Ոչ, Մայրապետյանի հետ կապված ոչ մի նորություն չկա: Գիտեմ, որ չի վերադարձել: Նաև նրա նկատմամբ նոր մեղադրանքներ են ավելացվել, որի մասին իմացա մամուլից:

– ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Մայրապետյանի կողմից ավելի քան 5 մլրդ դրամ հարկեր չվճարելու գործընթաց է տեղի ունեցել:

– Միշտ էլ այդպես է եղել, նմանատիպ մարդիկ ոչ մեկն էլ հարկեր չեն վճարել, դրա համար էլ մարդիկ, որոնք ոչինչ չեն ունեցել, միանգամից ունեցան ամեն ինչ:

– Արամ Հարությունյանի, Վարդան Այվազյանի հետ կապված նույնպես նորություն չկա՞:

– Ոչ մի նորություն չունեմ, Լիսկայից էլ այնքան նորություն ունեմ, որ Ֆրանսիայում հանձնվել է ճամբար: Մի տղան էստեղ է, մնացածը՝ այնտեղ միասին են:

– Այսքան տարի անց ի՞նչ հույսեր կան դատարանից:

– Դատարանից հույսերն այն են, որ նոր կառույցը, որ ստեղծվում է, դրանից հետո դատախազը պետք է մտնի դատարան՝ բռնագանձում պահանջելու: Սա օրինական գործ է, և դատավորները չեն կարող այլ որոշում կայացնել, որովհետև բոլոր փաստերը կան:

Եթե չեմ սխալվում, դեռ 2018 թվականին էր, որ ես ասացի, որ դատական համակարգը պետք է փոխվի, որ կարողանանք առաջ գնալ: Ես ասել եմ, որ եթե դատական համակարգը չփոխվի, զարգացում չի լինի, ներդրումներ չեն լինի: Ես հիմա էլ եմ պնդում, որովհետև եթե դատավորները նախկինում X գումար պետք է վերցնեին, հիմա X+Y են վերցնում, որովհետև մտածում են, որ իրենք, միևնույն է, չեն լինելու, կարող է այս փոփոխությունների արդյունքում իրենք չմնան, հեռանան։ Դրա համար էլ իրենք իրենց առաջարկվող գումարները վերցնում են ավելի թանկ կաշառքով։

– Դուք դրա մասին լսե՞լ եք, կամ, օրինակ,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր