Դեպի վեր

Երևանում մեկնարկում է Առաջին միջազգային լուսանկարչական փառատոնը

armenpress.am08/23/2019, 11:06

Երևանում մեկնարկում է Առաջին միջազգային լուսանկարչական փառատոնը

Երևանում օգոստոսի 26-ին կտրվի Առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցելու են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն:

Կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը նշեց, որ լուսանկարների 39 տաղավար է լինելու ամբողջ Երևանում:

«Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք»,- ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ լուսանկարները ցուցադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Ազգային Ժողով և Նախագահի նստավայր:

«Լուսանկարներ փակցված կլինեն նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարանում և մի շարք այլ վայրերում: Փառատոնը զբոսաշրջության համար էլ խթան կհանդիսանա, քանի որ միջազգային է և բավականին մասշտաբային»,- նշեց փառատոնի Կազմկոմիտեի ղեկավարը:

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն էլ շեշտեց, թե որպես լուսանկարիչ ինքը շատ հետաքրքրված է փառատոնով:

«Հայաստանն, իրոք, ունի լուսանկարչության լավ պատմություն, սակայն այն չի լուսաբանվել և ներկայացվել: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որպեսզի մեր հասարակությունը կարողանա ավելի լավ ծանոթանալ հայկական լուսանկարչության պատմությանը»,- նշեց Բաղդասարյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծեց, որ այս փառատոնը իր ուրույն տեղը կունենա համաշխարհային ֆոտոփառատոնների քարտեզի վրա:

«Հայկական...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր