Դեպի վեր

Դատ Հայաստանում և լարվածության աճ Հայաստանի շուրջ

1in.am05/16/2019, 5:42

Դատ Հայաստանում և լարվածության աճ Հայաստանի շուրջ

Նոր Նորքի դատարանում ծավալվող իրադարձություններն անշուշտ զբաղեցրել են հայաստանյան լրահոսն ու հանրային ուշադրությունը՝ իրենց հարակից էֆեկտներով, որոնց մի մասը էֆեկտ է չակերտավոր, բայց այդ ամենին զուգահեռ՝ Հայաստանի շուրջ ծավալվում են զարգացումներ, որոնք շոշափում են մեզ համար ընդհուպ կենսական շահեր և խնդիրներ: Մասնավորապես, դրանցից առանցքայիններից մեկը,  անշուշտ, Իրանի շուրջ զարգացումների նոր ալիքն է: ԱՄՆ-ը արդեն մի քանի օր է, ինչ առավել կոշտացնում է իր դիրքորոշումը, ընդհուպ ռազմական բռունցքի ցուցադրմամբ, ինչն զգալիորեն աննախադեպ է: Կհասնի՞ բանը ամերիկա-իրանյան ռազմական հակադրության և բախման, թե՞ Նահանգները մեծացնում է ճնշումը Իրանին բանակցության բերելու համար. Իր՝ Վաշինգտոնի պայմաններով բանակցության: Համենայն դեպս ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կգա բանակցության: Իրանից հնչում են հակառակ հայտարարություններ, որ ԱՄՆ-ը չի կարող կոտրել Իրանին և սպառնալիքի դեպքում կստանա ուժգին հակահարված:

Այս ֆոնին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումը Պուտինի հետ Սոչիում: Մեկուկես ժամ տևած հանդիպման մանրամասներ բնականաբար հայտնի չեն, սակայն խիստ հատկանշական է, որ հանդիպմանը ռուսական կողմից ներկա է եղել նաև ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը: Իրանի խնդիրը ռեգիոնալ ռազմա-քաղաքական անվտանգության խնդիր է, Թեհրանն այդ անվտանգության հավասարակշռող կարևորագույն գործոններից մեկն է, առավել ևս՝ Հայաստանի համար: Իրանի շուրջ զարգացումները դիտարկվում են առավելապես տնտեսական ասպեկտում՝ ինչ կկորցնի Հայաստանը ամերիկա-իրանյան հակադրության ուժգնացումից: Տնտեսական առումով կորուստը ոչ միայն շոշափելի կլինի, այլև արդեն իսկ կա, զգացվում է: Սա աքսիոմատիկ է, դժբախտաբար:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանի համար այստեղ առանցքայինն այն է, որ ռեգիոնում չկորի Իրանի ռազմա-քաղաքական կենսունակությունը՝ լինի դա Թեհրանի նկատմամբ անվերապահ գերակայության թե ուժգին բախման հետևանքով անկայունության տեսքով: Սա լրջագույն հարց է, որ Հայաստանի համար ունի հիմնարար նշանակություն: Այս համատեքստում էլ էական է Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցը և հանդիպումները այդ երկրի ղեկավարության, ընդհուպ՝ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր