Դեպի վեր

Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում հայտնվեց ընդդիմադիրների հարցերի տարափի տակ

azatutyun.am09/15/2021, 5:30

Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում հայտնվեց ընդդիմադիրների հարցերի տարափի տակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն այսօր խորհրդարանում էր վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածուներին ներկայացնելու համար։ Պատգամավորների հարցերը սակայն առավելապես հենց Գագիկ Ջհանգիրյանի մասին էին։

Նրանք 90-ականներից պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Ջհանգիրյանին նրա թանկարժեք տներից մինչև դատավորներին ուղիղ հրահանգներ իջեցնելու մասին հարցեր ուղղեցին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեց Հաղթանակի զբոսայգու մոտ գտնվող Ջհանգիրյանի առանձնատան մասին, որը ժամանակին ինքը Ջհանգիրյանը գոմ էր անվանել. - «Եվ ի դեպ, ձեր նշած այդ գոմում հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված»։

Ջհանգիրյանը ներողություն խնդրեց Իրաքի դեսպանատնից նրանց վարձակալությամբ «գոմ» տրամադրելու համար։ Մանրամասնեց, թե այսպես կոչված գոմը իրենը չէ, տղային է։ Ապա ներկայացրեց, թե ինչ միջոցներով է դա կառուցել։ Վաճառել է Դավթաշենի իր 4 սենյականոց բնակարանը և Ազգային ժողովի շենքի հարևանությամբ 1989-ին կառուցել եռահարկ շենք։ 2003-ին դա էլ է վաճառել ու կառուցել նոր առանձնատունը. - «Էդ իմ տունը շատ համեստ տուն է էդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք էդպիսի վատ պայմաններում են բնակվում»։

Արեգնազ Մանուկյան

«Սա բացարձակապես գոմ չէ, սա հսկայական առանձնատուն է», - հակադարձեց Մանուկյանը։

Այսքանով դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի ղեկավարի ունեցվածքի հարցը չփակվեց։ Պարզվեց, որ նրա որդին Կասկադում 600 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել Ջհանգիրյանի՝ ԲԴԽ -ում նախագահի պաշտոնակատար եղած ժամանակահատվածում։

Ջհանգիրյանը սլաքները ուղղեց իր խնամի, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ուղղությամբ. - «Էդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և ուրեմն էդ փողերն էլ կամ իրենց են տվել կամ չեն տվել։ Ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»։

Պատգամավորների մյուս խումբ հարցերը վերաբերում էին դատավորներին Ջհանգրյանի իջեցրած հրահանգներին ու մյուս ճնշումների մասին խոսակցություններին։

Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանին անձամբ կալանավորված պատմագավոր Արմեն Չարչյանն է փոխանցել, որ իրեն հետապնդում են հենց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հրահանգով. - «Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն, և բացառապես ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել»։

«Երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ տարին երեք ամիս հանիրավի անցկացրել եմ բանտում։ Ինչպես ես կարող եմ ճնշել դատավորների վրա, որպեսզի ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը ունենա հանիրավի դատապարտված մարդիկ»։

Մինչ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ որևէ լծակ չունի էլ միջամտելու համար, պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ հենց Ջհանգիրյանի պաշտովարման ընթացքում է հանվել էլեկտրոնային մակագրման համակարգը. - «Մարդիկ ձեռով մակագրում են»։

«Ձեռով չի, ձեռքով ա», - ուղղեց Ջհանգիրյանը՝ շարունակելով. - «Համակարգը առգրավվել է քրեական գործի շրջանակներում»։

Արամ Վարդևանյան

«Տոտալ Մնացական Մարտիրոսյանի մակարդակի արդարադատություն ենք տեսնում վերջին շրջանում։ Ես չգիտեմ, դա պայմանավորված է նրանով, որ ձեռով թե ձեռքով ա մակագրումը գնում, բայց դա է պատկերը, պարոն Ջհանգիրյան», - նշեց Վարդևանյանը։

Ջհանգիրյանն արձագանքեց. - «Մնացական Մարտիրոսյանը իմ հարազատ եղբորն էլ ա դատապարտել։ Էնպե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր